Վիրտուալ տուրը Դուբայով, որը ցույց կտա քաղաքի բոլոր տեսարժան վայրերը 360 աստիճան դիտանկյունով, հասանելի է դարձել համացանցում: Dubai360 անունը կրող նոր նախագիծը մշակվել է 18 ամիս և ներառում է շուրջ 18 հազար պանորամային լուսանկար և տեսանյութ:
Ինտերակտիվ տուրը հասանելի է բոլոր ցանկացողների համար: Բացի մշակութային տեսարժան վայրերից, հյուրերը նաև կարող են ծանոթանալ քաղաքի հյուրանոցներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին և օդանավակայաններին:
Ավելի քան 500 հազար լուսանկար է օգտագործվել քաղաքի ստատիկ համայնապատկերը ստեղծելու համար (Timelapse): Պանորաման ինտերակտիվ է և թույլ է տալիս օգտատերերին ընտրել այն դիտելու գործառույթներից մեկը: