- Ճանապարհորդությունը օգնում է զարգացնել որոշում կայացնելու կարողությունը:
- ԱՄՆ-ում ամեն ութը մասնագիտություններից մեկը կապված է տուրիզմի հետ:
- Արձակուրդը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը:
- Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճանապարհորդության վրա ծախսած գումարը ավելի մեծ ուրախություն է պարգևում, քան գնումների վրա ծախսածը:
- Ճանապարհորդության օգտակարությունը ակնհայտ է գրեթե անմիջապես: Ճանապարհորդության արդեն երկրորդ օրը մարդկանց 89%-ի մոտ սթրեսի մակարդակը զգալիորեն նվազում է:
- Ճանապարհորդությունը զգալիորեն օգնում է նրանց, ովքեր հակված են ընկճախտի:
- Ճանապարհորդությունը նպաստում է մարդու ուղեղի առողջ աշխատանքին:
- Ճանապարհորդությունը օգնում է զույգերի հարաբերությունների բարելավմանը:
- ԱՄՆ-ն միակ երկիրն է աշխարհում, որտեղ իրավաբանորեն աշխատողի համար ամրագրված չէ հանգստյան կամ ճանապարհորդության և ոչ մի օր:
- Ավստրիացի աշխատողներն ունեն ամենաշատ հանգստյան օրերը տարվա մեջ: Ավստրիան երաշխավորում է նվազագույնը 22 աշխատանքային օր հանգստի համար և 13 օր վճարովի տոն տարվա մեջ:
- Ճանապարհորդությունը մարդուն դարձնում է ավելի կրեատիվ:
- Ճանապարհորդությունը մարդուն դարձնում է ավելի խելացի:
- Ֆրանսիան զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող երկիր է աշխարհում:
- Աշխարհում ամենաայցելվող քաղաղքը 2013 թվականին եղել է Բանգկոկը:
- Հոնոլուլուն միակ վայրն է Ամերիկայում, որտեղ կա թագավորական պալատ:
- Ռուսաստանը արտադրում է ամենամեծ քանակությամբ թթվածինը աշխարհում:
- Ֆրանսիան ընդգրկում է ժամային գոտիների մեծ մասը (12):
- Կանադան ունի աշխարհում ամենաշատ լճերը՝ ավելի քան 3 000 000:
- Մոնղոլիան ամենաքիչ բնակեցված երկիրն է աշխարհում. քառակուսի մղոնում ընդամենը 4 մարդ:
- Նիգերը «ամենաերիտասարդ» երկիրն է աշխարհում, քանի որ այստեղ ապրում է ամենաերիտասարդ բնակչությունը:
- Հնդկաստանը ամենադիվերսիֆիկացված երկիրն է աշխարհում:
- Մոնակոն երկիր է, որը իր չափերով փոքր է Նյու Յորքի Կենտրոնական այգուց:
- Պապուա Նոր Գվինեան ունի ամենաշատ լեզուները աշխարհում, որոնցով խոսում են երկրում:
- Կանադան «ամենակրթված» երկիրն է աշխարհում: Բնակչության ավելի քան 50%-ն ունի բարձրագույն կրթություն:
- Լիբիայի տարածքի 99%-ը անապատ է:
- ԱՄՆ-ն կալանքի տակ գտնվող քաղաքացիների թվով առաջին երկիրն է:
- Ատլանտայի Hartsfield-Jackson օդանավակայանը ամենածանրաբեռնված օդանավակայանն է աշխարհում:
- ԱՄՆ-ի օդային տարածքում (ինքնաթիռներում) յուրաքանչյուր պահի գտնվում է ավելի քան 61.000 մարդ:
- Աշխարհի օդանավակայանների 1/3-ը գտնվում է ԱՄՆ-ում:
- Չիլիի Սան Ալֆոնսո դել Մար առողջարան-հյուրանոցը ունի ամենամեծ լողավազանը: Այն լցված է 66 միլիոն գալոն ջրով:
- Նևադայում գտնվող Լաս Վեգաս քաղաքն ունի հյուրանոցային համարների ամենամեծ քանակը աշխարհում:
- Ամենակարճ ինքնաթիռային թռիչքը տևում է 2 րոպե և իրար է կապում Շոտլանդական կղզին և Պապա Վեստրան:
- Ամենաերկար թռիչքը աշխարհում Սիդնեյից Դալլաս թռիչքն է: Այն տևում է 16 ժամ և ներառում է ավելի քան 13.600 կիլոմետր:
- Բոլոր այն գումարները, որ մարդիկ ամեն օր նետում են Հռոմի Տրևի շատրվանը, հավաքվում են և տրամադրվում բարեգործական հիմնադրամներին:
- Աշխարհի ամենամեծ հյուրանոցը՝ «Измайлово»-ն, գտնվում է Ռուսաստանում: Այն կարող է միաժամանակ տեղավորել 7500 հյուրի:
- Ամենաթանկարժեք համարը աշխարհում մեկ գիշերվա համար արժե $83,200 դոլար և գտնվում է Ժնևի «Նախագահ Վիլսոն» հյուրանոցում:
Այլ հոդվածներ
You might also like