Փետրվարի 26-ից 28-ին սերբիական Թուրիա քաղաքում, որը գտնվում է Բելգրադից 1,5 ժամվա հեռավորության վրա, կանցկացվի երշիկեղենի ավանդական փառատոնը՝«Կոբասիցիյադան» (Kobasicijada)։
Խոհարարական տոնը տեղի կունենա Թուրիայում արդեն 32-րդ անգամ։Այս տարի այն կլինի միջազգային․ իրենց արտադրանքը կներկայացնեն Հունգարիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Իտալիայից ժամանած արտադրողները․ հայտարարել են փառատոնի կազմակերպիչները։ «Կոբասիցիյադայի» անցկացման օրերին կպատրաստվի ամենաերկար երշիկը, որը կունենա 2032 մետր երկարությունը։ Անցյալ տարի նույն տոնին սահմանվել է նման ռեկորդ՝ 2031 մ։ Փառատոնի այցելուները կարող են համտեսել և ձեռք բերել առաջարկվող մթերքներից։
Այլ հոդվածներ
You might also like