Ինտերնետ և տուրիզմ կապը գնալով ավելի է ամրանում նաև Հայաստանում:
NeoMedia ընկերության կողմից իրականացվող TravelPartner նախագծի շրջանակներում գործարկվել են 3 հայկական նոր տուրիստական կայքեր: Դրանք են՝ Jermuk.info, Aghveran.info և DilijanTravel.com կայքերը:
Հայաստանյան հանգստավայրերին վերաբերվող այս կայքերը պարունակում են տեղային տուրիզմի մասին մանրամասն տեղեկություններ՝ սկսած հյուրանոցներից մինչև տեսարժան վայրերի լուսանկարներ:
Բոլոր 3 տուրիստական կայքերի բովանդակությունը անգլերեն է, որը նախատեսված է հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկների համար, սակայն բավականին օգտակար կարող է լինել նաև հանգստի մեկնելու ցանկություն ունեցող հայերի և ներքին զբոսաշրջության զարգացման համար:
• DilijanTravel.com կայքն ունի Դիլիջան քաղաքի մասին ինֆորմացիոն բաժին, Դիլիջանի հյուրանոցների և հանգստյան տների, տեսարժան վայրերի և քարտեզի առանձին էջեր:
• Jermuk.info կայքը ևս ունի Ջերմուկի հյուրանոցների առանձին էջ, տեսարժան վայրերի բաժին, քաղաքի մասին տեղեկություններ և այլն:
• Aghveran.info կայքում ներկայացված են Աղվերանի հանգստյան տները, հյուրանոցները, քարտեզ և այլ տեղեկություններ զբոսաշրջիկների համար:
Բոլոր կայքերը պարբերաբար թարմացվելու են թարմ տեղեկություններով և ֆոտոներով:
Նշյալ կայքերում հանգստյան տների և հյուրանոցների մասին ինֆորմացիա ավելացնելու, ինչպես նաև գովազդային հնարավորությունենրին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ: