Մայիսի սկզբին ողջ աշխարհում կկազմակերպվեն անվճար հետիոտնային էքսկուրսիաներ

Հետիոտնային էքսկուրսիաները հիանալի միջոց են նոր քաղաքին ծանոթանալու և նրա գաղտնիքները իմանալու համար։  Մայիսի 6-ից 8-ը ողջ աշխարհում կկազմակերպվեն նման տուրեր, որոնք բաց են ոչ միայն ճանապարհորդների, այլև՝ տեղաբնակների համար։

Էքսկուրսիաները կանցկացվեն Janeуs Walk շարժման շրջանակներում։ Այս խմբակային զբոսանքները ամեն տարի կազմակերպվում են կամավորների կողմից՝ ի հիշատակ կանադա-ամերիկացի գրող և ակտիվիստ   Ջեյն Ջեյկոբսի, ով իր կյանքը նվիրել է քաղաքային պլանավորմանն ու ուրբանիզմի ուսումնասիրությանը։ Առաջին տուրերը անցկացվել են 2007 թվականին Տորոնտոյում, որտեղ  89 տարեկան հասակում մահացել է Ջեյնը։Janeуs Walk 2016 թվականին ակցիային կմասնակցեն ավելի քան 189  քաղաք, այդ թվում՝  ռուսական Սանկտ Պետերբուրգն ու Վոլգոգրադը։