Բրիտանացի նորաձևության դիզայներ Վիվիեն Վեստվուդը ձևավորել է Լոս Անջելեսի The London West Hollywood հյուրանոցի պենտհաուսը։ Երկմակարդակ շքեղ պենտհաուսի մակերեսը 1000 քառակուսի մետրից ավելին է։
Ապարտամենտները գտնվում են հյուրանոցի տասներորդ հարկում, և նրանցից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաքը։ Համարի հյուրերը կարող են մաքուր օդ շնչել սեփական բացօթիկից։ Կահույքը, տեքստիլը և ինտերիերի մնացած պարագաները Վեստվուդը ստեղծել է Richmond Design-ի հետ համատեղ։ Բայց համարի ձևավորման շատ տարրեր ոգեշնչված են նրա նախկին հագուստի հավաքածուներից։ Օրինակ, պենտհաուսի հյուրասենյակում դիզայները տեղադրել է հսկա գորգ իր ֆիրմային «ալիքանշան» պատկերով։ Այն Վեստվուդը առաջին անգամ ներկայացրել է դեռևս 1981 թվականին։
Վիվիեն Վեստվուդի համարում հյուրեր կսկսեն ընդունել արդեն մայիսից։ Գիշերը համարում կարժենա $25 000 դոլար։ Այդ գումարի դիմաց կարելի է կազմակերպել երեկույթ, չէ որ պենտհաուսը տեղավորում է մինչև 300 մարդ։ Հյուրանոցային համարի ձևավորման գործով Վիվենը սկսեց զբաղվել, թերևս, այն բանից հետո, երբ ստեղծեց համազգեստ Virgin Atlantic ավիաընկերության բորտուղեկցորդուհիների համար։
Այն ստեղծելու համար դիզայները օգտվել է ХХ դարի 40-ական թվականների նորաձևության տարրերից՝ պահպանելով ավիաընկերության համար ուղենիշ դարձած կարմիր գույնը։ Բորտուղեկցորդների նոր հանդերձանքը մամուլն անվանել է «ամենասեքսուալն աշխարհում»։