Այս տարի Չեռնոգորիայի 25 լողափ արժանացել է բնապահպանական ճանաչման «Երկնագույն դրոշակ» միջազգային նշանի, որը տրվում է ջրի մաքրության և հանգստի պայմանների բարձր որակի համար։ Սա երկրի համար ռեկորդային ցուցանիշ է․ 2015 թվականին «Երկնագույն դրոշակի» արժանացել է երկրի 18 լողափ։
Ինչպես հայտնում է BalkanPro.ru-ն՝ ամենից շատ դրոշակներ (11) ստացել են Բուդվա ռիվիերայի լողափնյա գոտիները։ Ժյուրին որակի միջազգային ստարդարտ է տվել Յազ շրջանի Blue Beach, S&I Beach Life, Escallera և Posejdon լողափերին, Բուդվայի «Սլովենսկա Պլաժա» (Slovenska Plaža) լողափի տարածքում գտնվող Time Out լողափին, Բեչիչիի (Bečići) Dolce Vita, Sveti Toma և Queen of Montenegro լողափներին, Պրժնոյի (Pržno) մոտ գտնվող Կամենովոյի Kamenovo և La Suerte լողափերին, ինչպես նաև՝ Պետրովացի (Petrovac) Lučice լողափին։
«Երկնագույն դրոշակ» ստացած յոթը լողափներն էլ գտնվում են Ուլցինի ռիվիերայում՝ երկրի հարավում։ Այդ լողափերն են Safari, Toni gril, Miami, Evropa, Mojito, MCM beach և Copacabana, որոնք հանդիսանում են Մեծ Լողափի (Velika Plaža) մասը։
Բարսկի ռիվիերայում «Երկնագույն դրոշակ» բարձրացված է երկու լողափերում՝ Սուտոմորեի Centar-ում և Ուտեհայի Paradiso-ում։ Թիվատ քաղաքը (Tivat) հաստատել է իր երեք լողափերի որակը՝ Օբլատնո ծոցի Almara-ի, Plavi Horizonti-ի և Kalardovo-ի։ Հերցեգ Նովիում (Herceg Novi) կոչմանը, ինչպես նախկինում, արժանացել են Նիվիցայի Club Hotel Riviera հյուրանոցի լողափը և Stevuzo լողափը։
Չեռնոգորիայում «Երկնագույն դրոշակներ» լողափներին տրվում են 2003 թվականից։