Հավայան կղզիների բնակիչ Գարեթ ՄաքՆարայի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհում ամենաբարձի ալիքը սանձած մարդ, գրում է բրիտանական The Telegraph-ը:
44-ամյա ՄաքՆարային հաջողվել է Կալիֆորնիայի ափերի մոտ «նվաճել» 24 մետրանոց ալիքը, ինչի համար նա ստացել է 15 հազ դոլար պարգևավճար Global Big Wave Awards-ից:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցչի` ՄաքՆարայի արարքը գերազանցել է 2008թ.-ին գրանցված ռեկորդը, որի ընթացքում ամերիակցի ալեվարողը նվաճած ալիքի բարձրությունը 4 մետրով պակաս էր եղել: / Թերթ.am