2010 թ. Հայաստան է այցելել 684 հազար զբոսաշրջիկ, 2011 թ.` 758 հազար (աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 10.3%), սպասվում է, որ 2012թ.-ին զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 800 հազարը: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Նախարարի տեղեկացմամբ` գլոբալ տուրիզմի աճը 2011թ-ին կազմել է4.4 %, իսկ միջազգայինն զբոսաշրջիկների թիվը կազմել է 980 մլն մարդ: Սպասվում է, որ 2012 թ. 1 մլրդ տուրիստների շեմը կգերազանցվի:
Ըստ Ա. Պետրոսյանի` Հայաստանում հյուրանոցների գինն ավելի թանկ չէ, քան հարեւան երկրներում` Թուրքիայում, Վրաստանում, Իրանում կամ Ադրբեջանում: Օրինակ, Ծաղկաձորում կարելի է այս օրերին համարներ ձեռք բերել նույնիսկ 5000 դրամ օրավարձով, որի սպասարկման որակը բարձր չէ, սակայն համահունչ է վրաստանի Աջարիայում հյուրանոցային համարների գներին, որտեղ նույնպես որակյալ սպասարկում չկա: / News.am