Զբոսաշրջիկի 20 նշում, ով շրջել է Եվրոպայի բոլոր երկրներում

Բրիտանական Telegraph տեղեկատվական պորտալի խմբագիր Ջոնաթան Թոմփսոնը շրջագայել է ամբողջ Եվրոպայով 4 շաբաթվա ընթացքում։ Ավտոմեքենայով իր ճանապարհորդության ընթացքում փորձառու լրագրողը իր համար անսովոր փաստեր է հայտնաբերել Հին Աշխարհի երկրներում, որոնցով որոշել է կիսվել իր ընթերցողների հետ։

1. Զագրեբում է գտնվում Եվրոպայի ամենահետաքրքիր թանգարանը՝ նվիրված կոտրված սրտերին և բաժանմանը։
2. Շվեդիայի բնակիչները ամենաընկերասերն են։
3. Լատվիայում պահանջարկ է վայելում ջայլամի միսը․ այս մթերքով կարպաչոն, համբուրգերներն ու պիրոգները կարելի է համտեսել տեղական շատ հաստատություններում։
4. Չեխական Բրնո քաղաքը հրաշալի կերպով կարող է փոխարինել Պրահային։
5. Լավագույն աղանդերները կարելի է համտեսել Հոլանդիայում։ Zagreb6. Բելգիայի Դյուրբյուի քաղաքը ամենափոքրիկն է աշխարհում։
7. Պիցցայի ծննդավայրը Սիցիլիան է, ոչ թե Նեապոլը։
8. Լավագույն ձիթապտղի յուղը կարելի է ձեռք բերել ոչ թե Իտալիայում կամ Հունաստանում, այլ՝ Կատալոնիայում։
9. Գինու բոլոր սիրահարները անպայման պետք է այցելեն Բորդոյի La Cité du Vin զվարճանքների այգի։
10. Իռլանդիան հարմար է տոների, երեկույթների և գարեջրի սիրահարների համար։

La Cité du Vin
11.Դանիական Օրհուս քաղաքը, որը ընտրվել է 2017 թվականի մշակութային մայրաքաղաք, կարող է փոխարինել Կոպենհագենին։
12. Ամենահոգնեցնող և երկար սահմանային անցումը ավտոմեքենայով Հունաստան-Թուրքիայինն է։
13. Վիեննայի լյուքս դասի հյուրանոցները առաջարկում են բազմաթիվ փաթեթներ հասանելի գներով։
14. Սալոնիկը հրաշալի ուղղություն է լողափնյա հանգստի սիրահարների համար։
15. Բասկերի երկիրը կզարմացնի ցանկացած զբոսաշրջիկի դիզայներական հյուրանոցների առատությամբ։

Aarhus
16. Միջնադարյան ամրոցների մեծ մասը գտնվում են Սլովակիայում։
17. Լեհական Լոդզ քաղաքը կարելի է իրավամբ անվանել  փողոցային արվեստի մայրաքաղաք։
18. Որոշ դեպքերում լաստանավով ճանապարհորդությունը ավելի շահավետ ու արագ է, քան ավիաթռիչքը։
19. Լյուքսեմբուրգը խիստ թերագնահատված է զբոսաշրջիկների կողմից։
20. Ոչ միշտ վստահեք GPS-նավիգատորին և շփվեք տեղաբնակների հետ։

Die malerische Altstadt von Luxemburg zählt seit 1994 zum Weltkulturerbe der UNESCO und auch ihre Umgebung hat einige architektonische Highlights zu bieten

You might also like