20 մասնագիտություն աշխատանքի բերումով ճանապարհորդելու համար. փրկարար և բիզնես-մարզիչ

Որպեսզի ընկերությունը վճարի ձեր ճանապարհորդությունը, պարտադիր չէ դառնալ օդաչու, բորտուղեկցորդուհի, նավապետ կամ ռոք աստղ: Բազում շարքային մասնագիտություններ նախատեսում են մասնավոր գործուղումներ և աշխարհը ուսումնասիրելու հնարավորություն: Ձեզ ենք ներկայացնում 20 մասնագիտություն, որոնք թույլ չեն տա Ձեզ մնալ մեկ տեղում:

Փրկարար

Lifesaver

Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ջոկատները աշխատանքային օրվա մեծ մասը անցկացնում են կանչի սպասելով, բանալին տանը մոռացած տատիկներին օգնելով և կատուներին ծառերի վրայից իջեցնելով: Բայց ժամանակ առ ժամանակ նրանց գործուղում են այլ շրջաններ և երկրներ արտակարգ իրավիճակներում գործընկերներին օգնելու համար: Ցավոք, նրանք շատ նոր վայրեր տեսնում են ոչ լավ վիճակում, բայց աղետալի իրավիճակում հայտնված մարդկանց օգնությունը հետաքրքիր զգացողություններ է առաջացնում նման ճանապարհորդություններից:

Բիզնես-մարզիչ

 Business Coach

Լավ կրթություն, մի քանի տարի հաջող աշխատանք և մարդկանց ոգեշնչելու կարողություն. սրանք բիզնես-մարզիչին տրվող հիմնական պահանջներն են, ում առաքելությունն է շրջել աշխարհով մեկ և անձնակազմներին սովորեցնել բիզնես հմտություններ: Առավել հաջողակները դուրս չեն գալիս Եգիպտոսի և Թայլանդի լողափերից, որտեղ թիմ բիլդինգը մեծ հաջողությամբ է կատարվում. մթնոլորտը նպաստող է:

 

You might also like