Հյուրանոցի հյուրերի 20 հիմնական սխալները

Ցանկացած զբոսաշրջային պորտալ ունի տեղեկատվություն այս կամ այն հյուրանոցի աշխատակիցների անբերախիղճ աշխատանքի մասին։ Սակայն, ոչ բոլոր ճանապարհորդներն են ծանոթ հյուրանոցի հյուրերի որոշակի  վարքականոններին։ Նորությունների Yahoo Travel կայքի խմբագիրները կազմել են հիմնական սխալների ցանկը, որոնք գործում են հյուրանոցների հյուրերը ամբողջ աշխարհից։ Այս տեղեկատվությունը հավաքվել է պորտալի աշխատակիցների կողմից, ովքեր խոշոր հյուրանոցներում աշխատելու փորձ ունեն։ Այսպիսով, համաձայն այս ցանկի, հյուրերը չպետք է․

HotelStaff

1. Մոռանան համարի կատեգորիան բարձրացնելու խնդրանքի մասին;
2. Բաց թողնեն հնարավոր զեղչերը և հատուկ առաջարկները, որոնք գործում են այդ շրջանում;
3. Մոտենան գրանցման սեղանին ամբողջ խմբով, ոչ թե առանձին-առանձին;
4. Անտեսեն հյուրանոցի կողմից ընդունված վարքականոնները;
5. Թաքցնեն համարում բնակվող մարդկանց իրական քանակությունը;
6. Վնասեն հյուրանոցի գույքը;
7. Ծխեն չծխողների համար նախատեսված համարում;
8. Գողանան կոսմետիկ միջոցներից ավելի  կարևոր այլ բաներ;
9. Անտեսեն հյուրանոցի անձնակազմի հնչեցրած տեղեկատվությունը;
10. Վերաբերվեն աշխատակիցներին անհարգալից և ամբարտավան;
11. Իրականացնեն բանկային գործարքներ՝ օգտվելով հյուրանոցի WiFi-ից;
12. Բողոքով վազեն դեպի գրանցման սեղանիկ ինչ-որ առիթով կամ առանց դրա;
13. Դատարկեն մինի բարը;
14. Ուղարկեն երեխաներին լողավազանի մոտ՝ առանց մեծահասակի հսկողության;
15. Անտեսեն սեփական երեխաներին;
16. Մոռանան թեյավճարի մասին համարի սպասարկման ժամանակ;
17. Հրաժարվեն մասնակցել հյուրանոցի հյուրերի խրախուսման ծրագրերին;
18. Սպառնան գրանցման բաժնի աշխատակիցներին TripAdvisor կայքում վատ ակնարկով;
19. Բացեն համարի դուռը, եթե չեն սպասում ինչ-որ մեկի այցին;
20.  Անտեսեն մյուս հյուրերի անձնական տարածքը։

Family Room Mom Paper

 

You might also like