Cathay Pacific ավիաընկերությունը մասնակցել է «1600 Pandas World Tour» անունը կրող արտասովոր արտ-նախագծի, որը մեկնարկել է Հոնգկոնգում: Պապիերին-մաշեից պատրաստված 1600 պանդա ժամանել են Հոնգկոնգ Boeing 777-ով:
Իրենց ճանապարհորդության ընթացքում, որը կտևի մինչև հունիսի 25-ը, պանդաները կայցելեն Հոնգկոնգի տասը գլխավոր տեսարժան վայրերը, որից հետո կհավաքվեն ցուցահանդեսի PMQ դիզայնի կենտրոնում:
Նախագծի հեղինակը ֆրանսիացի քանդակագործ Պաուլո Գրանժոն է (Paulo Grangeon), ում էսքիզներով Թայվանում վերամշակված թղթից ձեռքով պատրաստվել են 1600 պանդաները: Պանդաների քանակը պատահական չի ընտրված:
Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է 1600 պանդաներից մեկին, որոնք մնացել են վայրի բնության մեջ (ըստ 2008 թվականի տվյալների): Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ իրականացվող նախագծի նպատակը աշխարհի ուշադրությունը դեպի վայրի բնության խնդիրները գրավելն ու մարդկանց հիշեցնելն է կենդանիների՝ բնական միջավայրում գտնվելու կարևորության մասին:
Գերմանիա, Իտալիա, Հոլանդիա և այլ երկրներ, իսկ այժմ ժամանել են Հոնգկոնգ: