Շատ զբոսաշրջիկների մոտ թանգարան այցելելը ճանապարհորդության պարտադիր պայման է հանդիսանում: Արվեստի այդ սիրահարների համար ֆրանսիական Հաֆֆինգթոն փոստի լրագրող Օտավիո Դիասը արժեքավոր խորհուրդների ցանկ է կազմել.
1. Խուսափեք հերթերից;
2. Խուսափեք հեղինակավոր ցուցահանդեսների առաջին և վերջին օրերից;
3. Նախօրոք տեղեկացեք թանգարանի և տեղի ունեցող ցուցահանդեսների մասին;
4. Ընտրեք քիչ հայտնի և չափսերով փոքրիկ թանգարան;
5. Այցելեք նկարիչների և կոլեկցիոներների տներ;
6. Ամբողջ օրը մի նվիրեք թանգարաններ այցելելուն, օրական 3 ժամը լիովին բավական է;
7. Օրվա առաջին մասը լավագույն ժամանակն է թանգարան այցելելու համար;
8. Երեկոյան ցուցահանդեսները կարող են հետաքրքիր ծանոթությունների հանգեցնել;
9. Հագեք հարմարավետ հագուստ և կոշիկ, պայուսակը և արտաքին հագուստը հանձնեք հանդերձապահին;
10. Անջատեք հեռախոսը և մի լուսանկարվեք թանգարանի ներսում;
11. Մի շտապեք և մի նյարդայնացեք. թանգարանում զբոսնելը պետք է հիշեցնի մեդիտացիայի, ոչ թե սթրես առաջացնի;
12. Մի ստիպեք երեխաներին այցելել իրենց չհետաքրքրող ցուցահանդեսներ;
13. Այցելեք թանգարան միայնակ կամ ձեր հայացքները և ճաշակը կիսող մարդու հետ;
14. Աուդիո գիդը կարող է բավական օգտակար լինել, բայց շատ ժամանակ կպահանջվի լսելու համար;
15. Կարելի է այցելել ժամանակավոր ցուցադրությունների, որոնք թույլ կտան տեսնել այնպիսի ստեղծագործություններ, որոնք հավաքվել են ողջ աշխարհից միայն մեկ անգամ: