15 ամենահիմար հարցերը, որոնք պետք չէ տալ ինքնաթիռի բորտուղեկցորդուհուն (Մաս 2)

Գիտե՞ք, թե որքան տհաճ են լինում երկար չվերթները, հատկապես  երբ ինքնաթիռում երեխա է լալիս, ուղևորներ են վիճում և, առհասարակ, թռիչքը ուշանում է: Բորտուղեկցորդուհիների համար դա ֆոն է, նրանց աշխարհը, ամենօրյա աշխատանքը: Եվ ամեն ինչ լավ է, աշխատանքը հետաքրքիր, ինչ-որ չափով էքստրեմալ և պատասխանատու: Մնում է միայն, որ ուղևորները հիմար հարցեր չտան:

Մենք փորձել ենք կազմել առավել արտասովոր հիմարությունների վարկանիշային աղյուսակ, որոնք  հաճախ են հետաքրքրում ուղևորներին, թեև դրանց թիվը շատ ավելի մեծ է, քան մեր ցանկում հայտնված 15-ը: Երեկ ձեզ ենք ներկայացրել դրանցից 8-ը, շարունակությունը՝ ստորև:

Baby eating on plane9. «Իսկ դուք ուտելու մի բան ունե՞ք իմ փոքրիկի համար»:

«Իսկ դուք ուտելու բան ունե՞ք ՁԵՐ երեխայի համար». ավելի լավ է պատրաստվեք թռիչքին, հատկապես, որ ձեզ հետ թռչում է ձեր երեխան, եթե դուք չեք ուզում համարվել…այսպես ասած, ոչ այնքան բարեխիղճ ծնող:

10. «Հաջորդ ինքնաթիռը, որտեղ ես պետք է տեղափոխվեմ, ինձ կսպասի՞»:

Ամենայն հավանակությամբ, բորտուղեկցորդուհին ձեզ կպատասխանի՝ այո: Որպեսզի դուք հանգստանաք, չխմեք ինքնաթիռի ամբողջ ալկոհոլը և չսկսեք խնդրել, որ ձեզ հերթից առաջ թողնեն: Սակայն գործնականում ամեն ինչ կախված է ուշացման տևողությունից: Ամեն դեպքում, տասնյակ մարդիկ, ովքեր նույն ձեր տեղափոխման ինքնաթիռում են, պարտավոր չեն սպասել ձեզ և թռիչքի ընթացքում կարող են ձեզ մասերի բաժանել՝ մոռանալով հարցնել, թե ինչու էինք դուք ուշանում. թռիչքի ուշացման, թե դյութի ֆրիում շշերի մեջ մոլորվելու պատճառով:

luggage-airport11. «Իմ ուղեբեռը բեռնեցի՞ն ինքնաթիռ»:

Վախենամ՝ այս հարցի պատասխանը դուք կկարողանաք ստանալ միայն նշանակման վայրի օդանավակայանում ուղեբեռը ստանալիս:

12. «Ե՞րբ եղանակը թույլ կտա մեզ թռչել»:

Իհարկե, յուրաքանչյուր, հատկապես՝ հմայիչ, բուրտուղեկցորդուհի, շփվում է Աստծու և մի քանի մարգարեի հետ, և, իհարկե, նա գիտի եղանակի պլանների մասին ձեր հարցի պատասխանը, բայց թաքցնում է ձեզնից, որ դուք չանհանգստանաք:

Baby on plane13. «Կա՞ ավելի հետաքրքիր մի բան, որ իմ երեխան նայի»:

Կա, օրինակ՝ քունը, որը ցույց կտան նրան փակ աչքերը:

14. «Ինչո՞ւ մեզ չեն կերակրում»:

«Դուք թռչում եք  15 րոպե և ևս  15 րոպեից վայրէջք կկատարեք: Ես կարող եմ ձեզ մատուցել երեկվա բուտերբրոտները շատ բարձր գներով (և հաճույքով կվաճառեմ), իսկ եթե ոչ, ամրացրեք ամրագոտին, այո, այո, ամրացրեք, մենք վայրէջք ենք կատարում»: 2002 թվականից սկսած կարճ չվերթների համար անվճար սնունդը համարվում է ոչ պարտադիր: Իսկ եթե դուք թռչում եք լոուքոսթերով, դրա մասին առհասարակ պետք է մոռանալ:

economy-class15. «Առաջին դասում ազատ տեղեր կա՞ն, կարող եմ ես տեղափոխվել այնտեղ: Հարևանս խռմփացնում է»:

«Այո, եթե դուք պատրաստ եք դրա համար վճարել, բայց, եթե պատրաստ չեք, փակեց աչքերը և պատկերացրեք, որ առաջին դասը լի է ուղևորներով»: Պրակտիկան ցույց է տալիս, որ  ուղևորը «էկոնոմից»  «տեղափոխվել» ցանկանում է բացառապես անվճար: Այնուամենայնիվ, նման բան լինում է: Շատ ավիաընկերություններ հնարավորություն են տալիս վճարել քարտով հենց տվյալ պահին: Դուք դեռ քարտ չունե՞ք: «Միգուցե սո՞ւրճ, կամ թե՞յ: Հյո՞ւթ…խնդրեմ»:

Երբ թռչում եք ճանապարհորդության կամ այլ տեղ, մտածեք: Դա շատ օգտակար է: Մտածելը առհասարակ օգտակար բան է:

 

 

You might also like