Գիտե՞ք, թե որքան տհաճ են լինում երկար չվերթները, հատկապես երբ ինքնաթիռում երեխա է լալիս, ուղևորներ են վիճում և, առհասարակ, թռիչքը ուշանում է: Բորտուղեկցորդուհիների համար դա ֆոն է, նրանց աշխարհը, ամենօրյա աշխատանքը: Եվ ամեն ինչ լավ է, աշխատանքը հետաքրքիր, ինչ-որ չափով էքստրեմալ և պատասխանատու: Մնում է միայն, որ ուղևորները հիմար հարցեր չտան:
Մենք փորձել ենք կազմել առավել արտասովոր հիմարությունների վարկանիշային աղյուսակ, որոնք հաճախ են հետաքրքրում ուղևորներին, թեև դրանց թիվը շատ ավելի մեծ է, քան մեր ցանկում հայտնված 15-ը:
1. «Ես կհասցնե՞մ իմ հաջորդ թռիչքին»:
Հարցը պահանջում է նման պատասխան. «Նայիր ժամացույցին, հիմար, քանի՞սն է: 13:15: Այժմ նայիր քո տոմսին…օ, թռիչքը հինգ րոպեից է: Բարի եղիր, նայիր պատուհանից դուրս…օյ, մենք թռչում ենք: Ոչ, դու չես հասցնի քո թռիչքին, անհաջողակ»: Մենք, որ հաստատ այդպես կպատասխանեինք, բայց մեզ բորտուղեկցորդուհու աշխատանքը չէին վստահի: Իսկ նա գեղեցիկ կժպտա, կարեկցանքով կկոցի աչքերը և կասի. «Ներեցեք, պարոն, ես չգիտեմ, եկեք նայենք, թե երբ է ձեր թռիչքը: Օ, 13:20: Ցավոք, դուք ուշացել եք, բայց ես վստահ եմ, որ մի բան կանեք, կցանկանա՞ք ևս մեկ գավաթ գինի:
2. «Ինչո՞ւ ես չեմ կարող օգտվել առաջին դասի զուգարանից»:
Կարծում եմ՝ նրանք, ովքեր կարդացին այս տարօրինակ հարցը, հասկանում են նրա անիմաստությունը: Թերևս, եթե ոչ պատասխանը, բայց բացատրությունը այս հարցի կհնչի այսպես. «Եթե էկոնոմ դասի ուղևորները կարողանան օգտվել առաջին դասի առավելություններից, ապա ամբողջ ինքնաթիռը կվերածվի էկոնոմ դասի»: Դե, իսկ նրանք, ովքեր գնել են առաջին դասի տոմս, դրա համար ձեզ առնվազն կծեծեն:
3. «Ինչո՞ւ ես պետք է հանձնեմ իմ ուղեբեռը»:
Քանի որ անփույթ ինժեներները, ովքեր նախագծել են այս ինքնաթիռը, ավաղ, հատուկ տեղ են նախատեսել ձեր ահռելի ճամպրուկների, ինչպես նաև ձեր հարևանների հարյուրավոր ճամպրուկների համար: Գրեք նրանց ուղղված երկար բողոք և, խնդրում ենք, հանձնեք ձեր ուղեբեռը:
4. «Ասացեք, խնդրեմ, այս սնունդը պարունակո՞ւմ է գլյուտեն»:
Իսկ ի՞նչ է գլյու…ոչ, ոչ, այն չի պարունակում գլյուտեն: Ինչպես կարող է մեր սնունդը պարունակել գլյուտեն, ամբողջը մնացել է ձեր գլխում:
5. «Ինչո՞ւ կինո կամ WiFi չկա ինքնաթիռում»:
Միգուցե, որովհետև դուք գնել եք էժան տոմս: Միգուցե ձեր թռիչքը կտևի ընդամենը մեկ ժամ: Եվ, առհասարան դրանք չկան. «ՈՐՈՎՀԵՏԵՎ…»:
6. «Ինչո՞ւ ենք մենք ուշանում»:
Նայեք պատուհանից դուրս և կհասկանաք: Դուք տեսնում եք փոթորիկ, հերթական ինքնաթիռը մեր առջև է, քամին քշում է ձեր ուղեբեռը. սրանցից մեկի կամ, գուցե, բոլորի պատճառով: Այսպես, թե այնպես, բորտուղեկցորդուհին ձեզ հետ փակված է նույն ինքնաթիռում, իսկ կապիտանը հենց նոր բարձրախոսով հայտարարեց ուշացման պատճառը: «Ախ, դուք երաժշտությո՞ւն էիք լսում: Ուրեմն դուք երևի տեյղակ եք, որ մեր ինքնաթիռում չկան փրկարարական բաճկոններ և թթվածնի դիմակ…այդ ո՞ւր»:
7. «Ինչի՞ վրայով ենք մենք հիմա թռչում»:
Երկիր մոլորակի, որը երրորդ մոլորակն է արևից ունեցած հեռավորությամբ, արեգակնային համակարգում հինգերերդը՝ չափերով: Գրեթե այսպիսի պատասխան:
8. «Կարող եք օգնել ինձ բարձրացնել իմ ծանր ուղեբեռը»:
Իհարկե, կարող է: Միայն թե, եթե փխրուն բորտուղեկցորդուհին գերլարվածություն ունենա, դուք պետք է ամուսնանաք նրա հետ: Բորտուղեկցորդուհիների ապահովագրությունը, ավաղ, չի ընդգրկում ծանրություն քարշ տալը: