15 ամենառոմանտիկ ամրոց-հյուրանոցները Եվրոպայում

CNN-ը ներկայացնում է Եվրոպայի 15 ամենառոմանտիկ ամրոցները, որոնք վերածվել են հարմարավետ հյուրանոցների: Եվ չնայած ամրոց գնել կամ կառուցել ամեն մի սիրահար չի կարող, բայց ապրել իրական ամրոցում` թագավորական հարմարավետություններով, յուրաքանչյուր սիրահար զույգ կարող է իրեն թույլ տալ: 

1. Hôtel de la Cité Կարկասոն, Ֆրանսիա
Ամենառոմանտիկ հյուրանոցներից մեկը` Միշելեն աստղով և շքեղ ռեստորանային միջավայրով: Հարկ է նշել, որ Կարկասոնը հեքիաթային քաղաք է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Ամրոցը զարմանալիորեն տեղավորվում է գեղատեսիլ տեսարանի մեջ և այնպիսի տպավորություն է թողնում, թե ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարչի նկարից մի հատված է: Հյուրանոցում ապրելը մեկ գիշերվա համար սկսվում է 465 դոլարից:

2. Swinton Park, Անգլիա
Հնարավոր է, որ Անգլիան ամենառոմանտիկը չէ աշխարհում, բայց այստեղի բնակավայրերը հաստատ աշխարհի ամենառոմանտիկ և գեղատեսիլ վայրերից են: Swinton Park-ը պատկանելում է  Cunliffe-Lister ընտանիքին: Նրանք այն վերածել են 30 ննջասենյակներով հյուրանոցի: Հյուրանոցը ունի մեծ միջանցքներ, լայն աստիճաններ և առանձնահատուկ դեկորներով ննջասենյակներ: Հյուրանոցում մեկ գիշերը սկսում է 260 դոլարից:

3. Schlosshotel Igls, Ավստրիա
Հիանալի հնարավորություն երկուսով մնալու համար: Ամրոցը ավելի քան հարյուր տարեկան է: Այն  գերմանացի  մի բժիշկի ամառային բնակավայրն է եղել, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին այդտեղ տեղակայվել է գերմանական ավիացիայի շտաբներից մեկը, ավելի ուշ` ամրոցը օկուպացրել էին ֆրանսիացի և ամերիկացի զինվորականները: Այսօր այդ շքեղ, հարմարավետ, 5 աստղանի հյուրանոցը տեղակայված է սարերում` Ինսբուրգից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Հյուրանոցում մեկ գիշերը սկսում է 231 դոլարից:

4. Ashford Castle, Իռլանդիա

1228 թվականին հիմնովին կառուցված ամրոցը պատկանել է դե Բուրգո ընտանիքին, իսկ հետո Գինես ընտանիքին: Յոթ դարերի ընթացքում ամրոցի տերերը հիանում են Իռլանդիայի ամենամեծ լճերից մեկի (մեծությամբ երկրորդ)` Lough Corrib-ի գեղեցկությամբ: Այսօր ամրոց-հյուրանոցում 83 ննջարան կա, սպա կենտրոն, 140 հեկտար անտառ: Մեկ գիշերը արժե սկսած 488 դոլարից:

5. Castel Porrona, Տոսկանիա, Իտալիա
Ամրոցը տեղակայված է տոսկանիական բարձունքներում դեռ 11 դարից սկսած, շրջապատված է խաղողի այգիներով, ծաղիկի դաշտերով և ձիթապտղի ծառերով: 22 համարներից յուրաքանչյուրից բացվում է հիանալի տեսարան: Հատկապես ամռանը հաճելի է նստել բաց պատշգամբում և վայելել տեղական գինին: Մեկ գիշերն արժե սկսած 193 դոլար:

6. Burg Wernberg, Գերմանիա
12-րդ դարի ամրոցը գտնվում է բարձունքում, որտեղից երևում է բավարական գյուղական գեղատեսիլ շրջապատը: Ամրոցը դարձրել են հյուրանոց 1953 թվականին, և հյուրերը կարող են վայելել հնամենի գոթական շենքի հմայքը, դրա հետ մեկտեղ`  ունի նաև ժամանակակից խոհանոց` զանազան ուտեստներով: Մեկ գիշերը արժե սկսած 257 դոլարից:

7. Dornröschenschloss Sababurg, Գերմանիա
Ինչը կարող է ավելի ռոմանտիկ լինել քան Քնած գեղեցկուհու մասին պատմող լեգենդը, իսկ նա ապրել է հենց այս ամրոցում 100 տարվա ընթացքում, քանի դեռ արքայազնը չարթնացրեց նրան իր համբույրով: Ամրոցը 650 տարեկան է և գտնվում է Ռեյնհարդսվոդ անտառում: Շրջապատված է Գրիմ Եղբայրների ֆանտաստիկ և ռոմանտիկ արկածային հեքիաթների մթնոլորտով:Մեկ գիշերվա արժեքն է սկսած 187 դոլար:


8. Pousada de Óbidos, Պորտուգալիա
Ամրոցը տեղակայված է Օբիդիո քաղաքում և այժմ համարվում է այդ քաղաքի ամենալավ հյուրանոցներից մեկը: Ամրոց-հյուրանոցում ընդամենը իննը համար է, և դրանք շատ դժվար է նախօրոք պատվիրել, հատկապես ամռանը: Աշտարակի համարը ամենառոմանտիկն է : Մեկ գիշերն արժե սկսած 300 դոլարից:

9. Ruthin Castle, Ուելս
Ruthin Castle-ը գրավում է հյուրերին Արթուր թագավորի ժամանակներից: Չնայած ամրոցը ունի հարուստ պատմություն, սակայն հյուրերին առաջարկվում է բավականին ժամանակակից և հարմարավետ օթևաններ: Մեկ գիշերվա արժեքն է սկսած 107 դոլարից:

10. Abbaye de la Bussière,Բուրգունդիա, Ֆրանսիա
Այդ հին վանքը գտնվում է Բուրգունդիում և զբաղեցնում է 6 հեկտար տարածք: Ոչ սովորական հյուրանոցի ներքին հարդարանքը բավականին հետաքրքիր է` բարձր առաստաղներ, 6 մետրանոց պատուհաններ, ռոմանտիկ աստիճաններ: Չնայած սա հին վանք է, բայց այն ավելի շուտ հիշեցնում է անգլիական առանձնատուն: Այստեղ 11 հարմարավետ ննջասենյակներ և հիանալի խոհանոց կա: Մեկ գիշերն արժե սկսած 250 դոլարից:

11. Amberley Castle, Արևմտյան Սասեքս, Անգլիա
Էմբեռլի ամրոցը գտնվում է համանուն գյուղի մոտ և մոտ 900 տարեկան է: 18 մետրանոց ծառերով տարածված գեղատեսիլ այգիներ, միջնադարյան ճարտարապետություն. այդ ամենը ստեղծում է իդեալական մթնոլորտ: Ամրոց-հյուրանոցում 19 շքեղ ննջասենյակներ կան իրենց լոգասենյակներով: Հյուրերին սպասվում է թագավորական հարմարավետություն: Մեկ գիշերն արժե սկսած 375 դոլարից:

12. Fenton Tower, Շոտլանդիա
2 մետր հաստությամբ պատերից այն կողմ պահպանվել է հանգիստ և ռոմանտիկ մթնոլորտը: Այս ամրոց-հյուրանոցը աշտարակի հետ միասին 16-րդ դարի է, ժամանակին այստեղ ապաստանել է Ջեյմս VI թագավորին, իսկ այժմ հարմարավետ հյուրանոց է 12 հյուրերի համար նախատեսված: Մեկ անձը մեկ գիշերվա համար կվճարի սկսած 44 դոլարից:

 

13. Château de Bagnols, Ֆրանսիա

Ամրոցը շրջապատված է պատերով, կամուրջով  և աշտարակով, որը  սկզբունքորեն երկար ժամանակ կարող է պաշտպանել, այդ ամենով հանդերձ սա ռոմանտիկ և շքեղ 5 աստղանի հյուրանոց է` հարուստ ինտերիերով և ժամանակակից հարմարավետությամբ: Ամրոց-հյուրանոցում 21 ննջասենյակ կա, ներառյալ  8 առանձնահատուկ դեկորներով առանձնացող  հնաոճ և արվեստի իրերով լի սենյակները: Մեկ գիշերն արժե սկսած  508 դոլարից:


14. Balfour Castle, Shapinsay, Օրկնի կղզիներ, Շոտլանդիա

Սա աշխարհի ամենահյուսիսային ամրոցն է: Այդտեղ կարելի է ռոմանտիկ երեկո անցկացնել բուխարու շուրջը շքեղ համարում կահավորված  վիկտորիանական ոճով: Ամրոցում ամեն ինչ նախատեսված է սիրահար զույգի համար, անգամ մատուռ կա հարսանեկան արարողությունների համար: Մեկ գիշերվա համար գինը սկսվում է 320   դոլարից:

15. Witchery by the Castle, Էդինբուրգ, Շոտլանդիա

Շոտլանդիայի ամենառոմանտիկ հյուրանոցներից մեկը: 16-րդ դարի  շքեղ ինտերիերով ամրոցը  հյուրերին առաջարկում է հարմարավետ մթնոլորտ: Մեկ գիշեր անցկացնելը սկսվում է 529 դոլարից:

You might also like