15 փաստ բարսելոնացիների մասին

1.Բարսելոնացիները չշտապող մարդիկ են: Իրենց կենսակերպի վրա, ինչպես երևում է, ազդել է երկրի կլիման` շատ տաք է, անգամ շոգ: Հնարավոր չէ 30-աստիճան շոգի ժամանակ աշխույժանալ, այդ իսկ պատճառով առանձնապես շտապելու կարիք էլ չի լինում. տիպիկ բարսելոնացին քայլում է համաչափ քայլերով, իսկ ծանոթի հանդիպելիս՝ կանգ է առնում փողոցի հենց մեջտեղում, և սկսվում է երկարատև զրույցը «ինչպես է գործերդ» թեմայով:

2. Բարսելոնում անսահման քանակությամբ սրճարաններ կան, գրեթե յուրաքանչյուր տան մոտ կա մի զույգ նման հաստատություն: Այդ վայրերում հիմնականում մատուցվում է ֆաստ ֆուդ` սենդվիչներ, տակոս ձեր նախընտրած լցոնով, պիցցա, սուրճ և անպայման գինի: Թվում է, թե այդքան մեծ մրցակցության մեջ սրճարանները երբեք չեն դատարկվում, քանի որ բոլոր տարիքային տեղաբնակները դրանք պարզապես շատ են սիրում: Թվում է՝ եթե յուրաքանչյուր ստվերոտ վայրում սեղան աթոռ տեղադրեն, ապա բարսելոնացին անմիջապես կզբաղեցնի այն և մեկ գավաթ գարջրով կվայելի քաղաքային կյանքը:

3. Այդ ամենով հանդերձ բարսելոնացուն անկասկած չես համարի անբան մարդ. չնայած որ գործը չի եռում, բայց ամեն ինչ կատարվում է ժամանակին և որակով: Տեղաբնիկները նախընտրում են հիմնականում աշխատել առավոտյան և երեկոյան: Օրվա կեսին` սիեստայի (լանչի) ժամանակ, նորմալ է համարվում աշխատավայրը մի քանի ժամով լքելը, որպեսզի կարողանան ճաշել, մեկ գավաթ գինի ըմպել և ինչպես հարկն է հանգստանալ: Ժամը 17-ին աշխատանքը վերասկսվում է և տևումա մինչև երեկոյան 20–21-ը:

4. Ֆաստ ֆուդի հանդեպ սերը և հավասարակշռված ապրելակերպը հանգեցրել է  նրան, որ գրեթե բոլոր բարսելոնացիները ունեն ավելորդ քաշ: Շատ գեր մարդկանց փողոցում չես հանդիպի, բայց մեր չափանիշներն էլ, նրանց համեմատ, շատ խիստ են: Անգամ տեղական գովազդային վահանակների և ամսագրերի վրա չես հանդիպի շատ նիհար մոդելների. այստեղ ընդունված է բնական տեսք ունենալ:

5.Բարսելոնի բոլոր տարիքային կանայք և աղջիկները երբեք բարձրակրունկ կոշիկներ, կիսաշրջազգեստներ և զգեստներ չեն հագնում առօրյայում, չեն օգտագործում կոսմետիկ միջոցներ: Կրում են շորտեր, տաբատներ և ջինսեր, ինչպես նաև մեղմ գույնի վերնաշապիկներ: Տղամարդիկ նույնպես նախընտրում են ամառային տաբատներ և հարմարավետ վերնաշապիկներ կամ շապիկներ:

6. Ռուսների համար 22–23 աստիճան ջերմաստիճանը շատ շոգ է, իսկ բարսելոնացիների համար այդպիսի ջերմաստիճանը համարվում է սառը աշնանային եղանակ: Այդ պատճառով պահարանից դուրս են բերվում բաճկոնները և բլուզները, սանդալներն էլ փոխարինվում են աշնանային կոշիկներով: Այդ ամենը շատ տարօրինակ է դիտվում արևային եղանակին, հատկապես՝ արմավենիների շուքի տակ:

7. Բարսելոնի կենտրոնը լի է զբոսաշրջիկներով: Հաճախ նրանք գերմանացիներ են, անգլիացիներ, ռուսներ և ճապոնացիներ: Նրանց հեշտ է տարբերել տեղաբնիկներից. գերմանացիները աղմկոտ և ուրախ են, քայլում են մեծ խմբերով, մշտապես ինչ-որ բան են քննարկում  և քրքջում: Անգլիացիները ուշադիր են և բարի կամեցող, մանրամասնորեն ամեն ինչ զննում են, նկարում են ամեն թուփ, րոպեն մեկ ինֆորմացիա են հարցնում էքսկուրսավարից: Նրանք սովորաբար ճամփորդում են մեկ կամ երկու  ընտանիքներով: Ռուսները հաճախ այցելում են զույգերով, ընկերներով կամ ընկերուհիներով, հազվադեպ են ընտանիքներով կամ երեխաներով լինում: Քայլում են արագ, կենտրոնացված և գործունյա հայացք ունեն, երբեմն՝ նույնիսկ մտախոհ: Ճապոնացիները, ավելի ճիշտ ճապոնուհիները, քանի որ հաճախ աղջիկներն են հանդիպում, մեծ հետաքրքրությամբ են վերաբերվում բոլոր մշակութային վայրերին և տեսարժան վայրերին, պարզապես զբոսնող կամ սրճարանում նստած ճապոնացու գրեթե չես հանդիպի:

8. Բարսելոնացիները պաշտում են թխվածքը և քաղցրեղենը: Յուրաքանչյուր անկյունում կարկանդակի և տեղում պատրաստվող շոկոլադի փոքրիկ խանութ է: Ամեն տեղ հացաբուլկեղենի խանութներ են: Տեղաբնիկները աշխատանքից վերադառնալիս անպայման գնում են մի քանի թարմ բագետներ (հաց) ընթրիքի համար: Այդ ամենը իսկապես շատ համեղ է:

9. Ընդհանուր առմամբ խանութներում գտնվող տեղական մթերքները բավականին որակով են: Կատալոնական խոհանոցը շատ չի տարբերվում ռուսականից, գրեթե նույն մթերներն են` միս, բանջարեղեն, սունկ, երշիկներ և աղացած միս: Ճիշտ է՝  որտեղ որ հնարավոր է, ավելացնում են զեյթունի յուղ և զեյթուն, ընդ որում պարտադիր կորիզով:

10. Բարսելոնում շատ քիչ է տարբեր ապրանքատեսակներով հագեցած մեծ առևտրի կենտրոնները: Նախապատվությունը տրվում է մասնագիտացված խանութներին և բուտիկներին: Սուպերմարկետները նույնպես քիչ են, տեղաբնակները նախընտրում են սնվել սրճարաններում, քան թե պատրաստել  տանը:

11. Այգիներում և մյուս հասարակական վայրերում հաճախ կհանդիպես տաղավարներ երեք շարք դասավորված նստարաններով, որտեղ հաճախ կհանդիպես տարիքով մարդկանց զրույց անելիս:

12. Իսկ բարսելոնացի երիտասարդները նստում են ամենուրեք, որտեղ հնարավոր է՝ աստիճաններին, գազոններին և մայթերին: Որտեղ հոգնեցին, այնտեղ էլ նստում, հանգստանում են: Սկզբում դա մի տեսակ վատ ես ընկալում, սակայն հետո սովորում ես:

13.Բարսելոնացիները սիրում են շուն: Մեծ շների հետ զբոսնում են այգիներով, փոքրերին՝ իրենց հետ տանում են ամենուր: Իսկ կատուներ ընդհանրապես չեն երևում:

14. Բարսելոնացիները պատասխանատու և մտահոգ քաղաքացիներ են:

15. Եվ վերջապես,  չիմանալով ոչ իսպաներեն, ոչ կատալոներեն՝ ամեն դեպքում Բարսելոնում չես մոլորվի. տեղաբնակները մշտապես օգնության ձեռք կմեկնեն և կփորձեն հասկանալ Ձեզ ժեստերի օգնությամբ: Բարսելոնացիների մեծ մասը գրեթե անգլերեն չի խոսում, իսկ բոլոր հաստատությունների աշխատողները անպայման մի քանի արտահայտությունների տիրապետում են:

You might also like