13 պատճառ երբեք Իտալիա «չայցելելու» համար

Իտալիան թանկարժեք է։ Այն էքսպրեսիվ, կալորիաներով հարուստ և շատ տոթ երկիր է։ Իսկ նրա գունագեղ լանդշաֆտները ուղղակիորեն շլացնում են։ Փորձենք համոզել ձեզ, որ Իտալիա մեկնելու մտքից պետք է հրաժարվել։

Նայեք ճարտարապետությանը։ Դուք, իրո՞ք, ցանկանում եք ողջ ճանապարհորդության ընթացքում տեսախցիկը ձեռքից բաց չթողնել։ Իսկ հետո ի՞նչ եք անելու այդքան լուսանկարի հետ։

Իտալիայի ճարտարապետությունը

Իսկ խանութները․․․Դրանք ավելի վատն են, քան խաղատները։ Այստեղ վերջին գումարը թողնելու հավանականությունն ավելի մեծ է։

Առևտուր Իտալիայում

Իտալիայում հազարավոր կիլոմետրեր լողափեր են։ Առհասարակ, օրինակա՞ն է այսքան շատ լողափը մեկ երկրում։

Իտալիայի լողափերը

Իսկ ինչու՞ է մայրաքաղաքի կենտրոնում ինչ-որ ավերակ։ Ո՞ւր են երկնաքերերը։

Կոլիզեյ

Իսկ Վենետիկը․․․Մարդ չի հասկանում՝ դա քաղաք է ծովի մեջ, թե ծով՝ քաղաքում։

Վենետիկ

Ու՞մ են պետք այսքան վառ կանաչա-երկնագույն գույները։ Եվ ինչու՞ է այստեղ միշտ այդքան վառ շողում արևը։

Գույնզգույն Իտալիա

Հռոմի ներսում կա առանձին պետություն։ Ի՞նչ։

Վատիկան

Դուք տեսե՞լ եք՝ ինչ են նրանք ուտում։ Մեկ շաբաթ Իտալիայում անցկացնելուց հետո պետք է մեկ տարի մարզասրահից դուրս չգաք։

Իտալական ուտեստներ

Իսկ իտալական գինին․․․Ոչ  ոքի առողությունը չի բավականացնի, որ բոլորից համտեսի։ Իսկ չհամտեսել չի կարելի։ Պարզապես չի կարելի։

Իտալական գինի

Հարյուրավոր զբոսաշրջիկներ փորձում են միանման լուսանկար անել Պիզայի մոտ։ Իմաստը ո՞րն է։

Պիզա, Իտալիա

Այստեղ նույնիսկ Ալպեր կա։ Ո՞ւր է արդարությունը։

Իտալական Ալպեր

Իսկ ինչու՞ նրանք չեն աշխատում։ Ողջ օրը շրջում են մոտոցիկլետներով և ակնոցներով։ Դա Իտալիայում աշխատա՞նք է համարվում։

Իտալացիներ

Բայց գլխավոր պատճառը, որի համար մենք խորհուրդ կտանք երբեք չգնալ Իտալիա, այն է, որ թեկուզ մեկ անգամ տեսնելով այս երկիրը, դուք կսիրահարվեք նրան և կցանկանաք մնալ այստեղ հավերժ։
You might also like