Այստեղ շուրջ տարին փայլում է արևը, բնակիչները կենսախինդ են, մշտապես պատրաստ են քննարկել ֆուտբոլային վերջին նորությունները կամ ձեզ տանել կրակոտ սամբայի ուղղությամբ: Բրազիլիան զբոսաշրջիկներին տալիս է այնքան բազմազան հնարավորություններ, որ երկրի մի ծայրում հնարավոր է ջունգլիներում յագուար որսալ, իսկ մյուս ծայրում բոսա նովայի հնչյունների տակ լողափում վայելել դասական կայպիրինյո կոկտեյլը:
Պատճառ առաջին. Մանաուս
Մանաուս՝ Ամազոնի մայրաքաղաքը: Քաղաքը իր ծաղկուն շրջանը սկսել է ХХ դարի սկզբին, երբ եղել է կաուչուկի ստացման կենտրոն: Այժմ Մանաուսը էկոտուրիզմի կենտրոնն է, այստեղից զբոսաշրջիկները ուղևորվում են ծանոթանալու Ամազոնի ջունգլիներին:
Հենց քաղաքում անպայման այցելեք քաղաքային թատրոն, որը կառուցվել է «կաուչուկային զառանցանքի» տարիներին և իր բեմի վրա ընդունել է հանրահայտ Կառուզոյին: Ինչպես նաև՝ արժե նավակով մեկնել Ամազոնով ճանփարդության գետի՝ տարբեր գույներ ունեցող երկու վտակների հատման վայրը: Հետաքրքիր բնության այս ֆենոմենը ստացել է պոետիկ «Գետերի հարսանիք» անվանումը:
Ի՞նչ անել. արշավել ամենաիսկական ջունգլիներով , գետից բռնել երկումետրանոց Պիրարուկու ձուկը, չմոռանալ լուսանկարվել նրա հետ և տապակել ընթրիքի համար: Համտեսել Ասաի արմավենու պտուղները, ծանոթանալ տեղի հնդկացիների հետ, լողալ Ամազոնում և պիրանիաների զոհը չդառնալ:
Պատճառ երկրորդ. Ֆորտալեզա
Սեարա նահանգի մայրաքաղաք Ֆորտալեզան գտնվում է Բրազիլիայի հյուսիս-արևմտյան ափամերձ հատվածում: Քաղաքը հայտնի է իր գեղեցիկ ափերով և հասարակածային տաք կլիմայով:
Ի՞նչ անել. ուղևորվել արևայրուք ընդունելու Պրայա-դո-Ֆուտուրո լողափ, ուտել մեկ ամբողջական ծովախեցգետին: Բոլոր ընկերների համար գնել նվեր մեկ շիշ կաշասի, որում սպիրտով խեցգետին է՝ այդպես էլ չիմանալով, թե խեղճ կենդանին ինչպես է այնտեղ հայտնվել: Գնալ BeachPark ջրաշխարհ և սահել մայրցամաքի ամենաբարձր ջրային բլրակից 100 կմ/ժ արագությամբ, իսկ երեկոյան վերադառնալ Պրայա-դո-Ֆուտուրո և մինչև առավոտ պարել լողափում:
Պատճառ երրորդ. Նատալ
Նատալը, ինչպես որ Ֆորտալեզան, գտնվում է ափամերձ տարածքում՝ հասարակածի մոտ: Այստեղ տաք Ատլանտյան օվկիանոսն է և սպիտակ ավազից բլրակները, որոնք լրացվում են բազմաթիվ էկզոտիկ մրգերով և Բրազիլիայի հյուսիս-արևելյան տարածաշրջանի ավանդական խոհանոցով:
Ի՞նչ անել. վարձակալել թեթև լողափնյա բագգի ջիպ և սլանալ զբոսնելու բարձրադիր ափամերձ բլրակներով: Փորձարկել տեղի «էքստրեմալ» համարվող էսկիբունդա սպորտաձևը. 20 մետրանոց բլրակի վրայից սլանալ անմիջապես ծովը: Լուսանկարվել աշխարհի ամենամեծ հնդկական ընկուզենու ծառի մոտ, որը նման է ոչ մեծ պուրակի:
Պատճառ չորրորդ. Ռեսիֆե
Ռեսիֆեն երկրի մշակութային կենտրոններից մեկն է: Սկզբնական շրջանում տարածաշրջանը եղել է հոլանդացիների գաղութը և համարվում է բրազիլական մի շարք հանրահայտ երաժշտական ժանրերի հայրենիքը:
Ինչ անել. զբոսնել քաղաքի գաղութային կենտրոնով, գնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մշակութային ժառանգություն ճանաչված հնագույն քաղաք զբոսնելու: Արևայրուք ընդունել Բոա Վիաժեմ լողափում, մնալ այնտեղ գիշերային պարերին և առավոտյան սովորել տարբերակել ֆրեվոն, ֆորոն և զուկը լամբադայից:
Պատճառ հինգերորդ. Սալվադոր
Սալվադոր՝ Բրազիլիայի առաջին մայրաքաղաքը: Քաղաքը հայտնի է հարուստ գաղութային ճարտարապետությամբ, ինչպես նաև՝ աֆրոբրազիլիական երաժշտությամբ, խոհանոցով և կրոնական պաշտամունքներով, որի մասին գրված է Ժորժ Ամադոյի գրքերում:
Ի՞նչ անել. զբոսնել Պելարինո գաղութային շրջանով՝ խուսափելով տեղի վաճառականներից, ովքեր փորձում են վաճառել ավանդական բազմերանգ Ժեզուս-դե-Բոմֆիմ ժապավենը: Փորձել հաշվել քաղաքի բոլոր եկեղեցիները, որոնք Սալվադորում 365-ն են՝ տարվա օրերի քանակի չափ: Համտեսել բայանական խոհանոցի ուտեստներից՝ մուկեկու, ակարաժե, վատապա կամ կուրուրու, և սլանալ քաղաքի գեղեցիկ լողափերից մեկում հանգստանալու:
Պատճառ վեցերորդ. Կույաբա
Կույաբա՝ Պանտանալ շրջանի կենտրոնն է, որը համարվում է աշխարհի ֆլորայով և ֆաունայով հարուստ վայրերից մեկը: Դա առաջնության ամենահեռավոր մայրաքաղաքն է, որը գտնվում է գրեթե Բոլիվիայի հետ սահմանին:
Ի՞նչ անել. մեկնել արշավի Պանտանալ՝ գետերի և ճահիճների շրջան, որտեղ հնարավոր է տեսնել ֆլամինգո, գետակինճ և յագուար: Համտեսել կոկորդիլոսի խորոված, բռնել պիրանիյա, գնալ Շապադա Հիմարաես լեռան սարահարթի վրա գտնվող ջրվեժները:
Պատճառ յոթերորդ. Բրազիլիա
Բրազիլիա՝ երկրի մայրաքաղաքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում և հայտնի է իր ճարտարապետական նախագծերով՝ մեծն Օսկար Նեմերի աշխատանքներով:
Ի՞նչ անել. անպայման տեսնել կենտրոնական մասը՝ նախարարությունների և խորհրդարանի շենքերով և տաճարով, որոնք իրավմամբ համարվում են ХХ դարի ճարտարապետության դասականներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն: Այցելել Կայսերական այգի և լողալ նրա երեսուն ջրվեժներից մեկում:
Պատճառ ութերորդ. Բելո Օրիզոնտե
Բելո Օրիզոնտեն քաղաք է երկրի կենտրոնում՝ զարգացած արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ շրջանում: Հենց այս շրջանն է համարվում բրազիլական ավանդական շաքարեղեգի օղու՝ կաշասիի արտադրման կենտրոնը:
Ի՞նչ անել. շրջեք ХХ դարասկզբի պատմական կենտրոնով, որտեղ կան մի քանի պատմական թանգարաններ և հին շուկա: Անպայման փորձեք Մինաս նահանգի ավանդական խոհանոցը (սև լոբի, խոզի միս), ըմպել մի քանի տեսակի կաշասի: Հետևել բրազիլական ժամանակակից արվեստին Ինոտիմ այգում, որտեղ բաց երկնքի տակ ներկայացված է հայտնի լանդշաֆտային դիզայներ Բուրլե Մարքսի աշխատանքները:
Պատճառ իններորդ. Ռիո դե Ժանեյրո
Ռիո դե Ժանեյրոն Օստապ Բենդերի երազանքն է և աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, որտեղ հրաշալի լողափերը զուգորդվում են մեգապոլիսի կյանքի և Տիժուկա այգու կանաչ ջունգլիների հետ:
Ի՞նչ անել. լուսանկարվել Կորկովադոյի Հիսուսի արձանի մոտ, շրջել հայտնի Կոբակաբանա և Իպանեմա լողափերի ափին և ճոպանուղով բարձրանալ «Շաքարե գլուխ» կոչվող բլրի վրա: Մտնել հարյուրամյա պատմությամբ բարերից մեկը, լսել սամբա և բոսսա նովա, խմել հայտնի «Կայպիրինյա» կոկտեյլը: Հրաժարվել հեռանալուց:
Պատճառ տասը. Սան Պաուլո
Սան Պաուլոն հսկա մեգապոլիս է և Բրազիլիայի տնտեսական մայրաքաղաքը, երկրի ամենակոսմոպոլիտանական քաղաքը, որտեղ միաժամանակ ապրում են արտագաղթյալներ Ճապոնիայից, Չինաստանից, Իտալիայից, Սիրիայից, Լիբանանից և շատ այլ երկրներից:
Ի՞նչ անել. անցեք Ավենիդա Պաուլիստա գլխավոր պողոտայով և բարձրացեք քաղաքի ամենաբարձր շենքերից մեկի՝ Էդիֆիսիո Իտալիայի դիտահրապարակ, որտեղից բացվում է ոգեցունց քաղաքաշինական պանորամա: Զբոսնել մեծ կանաչ այգում, գարեջուր ըմպել Բիլա Մադալենայի բարերից մեկում, լուսանկարել գրաֆիտի և նրանց հեղինակներին հայտնի «Բաթմանի փակուղում»:
Պատճառ տասնմեկերորդ. Կուրիտիբա
Կուրիտիբան երկրի հարավային ամենամեծ և ամենաեվրոպական քաղաքն է: Այստեղ կլիման և մշակույթը շատ է տարբերվում մեր հոդվածի արևադարձային Բրազիլիայից: Քաղաքում ապրում են Գերմանիայից և Եվրոպայի արևելյան երկրներից բազմաթիվ արտագաղթյալներ:
Ի՞նչ անել. այցելել Բուսաբանական այգի, որը ձևավորված է ֆրանսիական ոճով, լուսանկարել Արամե օպերայի շենքը, որը ապակուց և մետաղից է. այստեղ անցկացվում են ներկայացումներ և զանազան շոուներ: Բարձրանալ դիտահարթակով պանորամային հեռուստաաշտարակ: Հոգնելով զբոսանքից՝ գարեջուր ըմբել և ճաշել գերմանական ռեստորաններից մեկում:
Պատճառ տասներկուերորդ. Պորտո Ալեգրե
Պորտո Ալեգրեն ամենահարավային, այսինքն՝ ամենացուրտ քաղաքներից մեկն է, որը ընդունում է 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Դժվար է հավատալ, բայց այս բրազիլական քաղաքում ջերմաստիճանը գիշերը զրոյից ցածր է լինում:
Ի՞նչ անել. Բրազիլիայի հարավը չաուշո կովբոյների երկիրն է, հետևաբար՝ այստեղ պարտադիր պետք է այցելել ավանդական ռեստորաններից մեկը: Ըմբել տաք և կծու մատե, որը տեղաբնակները անվանում են «շիմարաո»: Այցելել Գիտության և տեխնիկայի թանգարան, որը լի է ինտերակտիվ ցուցանմուշներով, որից հետո մեկնել զբոսանքի Գուաիբա գետով: