12 լավագույն փողոցային սնունդները ամբողջ աշխարհից

Արագ սնվելու ուտեստները, որոնք կոչվում են ֆաստֆուդ, անվստահություն են առաջացնում շատ մարդկանց մոտ, ովքեր չեն ցանկանում օգտվել վնասակար սննդից։ Սակայն, ճանապարհորդության ընթացքում հարկ է ուշադրություն դարձնել արագ պատրաստման փողոցային ուտեստների վրա, որոնք կարող են շատ հեռու լինել բոլորի պատկերացրած վնասակար և ծանր սնունդից։

Acaraje

Skyscanner զբոսաշրջային պորտալը կիսվել է իր ընթերցողների հետ  12 լավագույն ազգային ուտեստների ցանկով, որոնք կարելի է ձեռք բերել տարբեր երկրների փողոցներից հաշված րոպեների ընթացքում։

1. Միդիայով դոլմա կամ լցոնած միդիա Թուրքիայում;
2. Ջալեբի՝ շաքարավազային օշարակում տապակած քաղցրավենիք Հնդկաստանում;
3. Հում ծովատառեխով, սոխով և մարինացված վարունգներով նրբախորտիկ Նիդեռլանդներում;
4. Տապակած մորեխներ Մեքսիկայում;
5. Տան Հու Լու՝ չորացրած մրգեր փայտիկների վրա, Չինաստանում;
6. Բուրեկ՝ մսով սառը խմորով կարկանդակ, Խորվաթիայում,
7. Ոստրեներով ապուր Մարոկկոյում;
8. Կիշ՝ կարկանդակ բոլոր հնարավոր լցոններով, ձվով և կաթով, Ֆրանսիայում;
9. Ակարաժե՝ տապակած ոլոռային խյուս ծովախեցգետնով և ընկույզով, Բրազիլիա;
10. Պուտին՝ ուտեստ կարտոֆիլի ֆրիով, պանրով և սոուսով, Կանադա;
11. Արանչինի՝ տապակած մոցարելլայով և բանջարեղենով բրնձե գնդիկներ, Իտալիա;
12. Տակոյակի՝ ութոտնուկի կտորներով տապակած ջրիկ խմոր, Ճապոնիա:

You might also like