Պեկինում $11,2 մլրդ արժողությամբ նոր օդանավակայան կկառուցվի

Պեկինում $11,2 մլրդ արժողությամբ նոր օդանավակայան կկառուցվիՉինաստանի կառավարությունը հաստատել է Պեկինում նոր օդանավակայան կառուցելու նախագիծը։
Այս մասին հաղորդում է lenta.ru–ն՝ հղում կատարելով The China Daily–ին։ Նոր օդանավակայանի կառուցումն արժենալու է 70 միլիարդ յուան (11,2 միլիարդ դոլար)։ Առաջին ուղևորներին օդանավակայանը կընդունի 2018թ–ին, իսկ լիարժեք այն կաշխատի 2025թ–ի վերջին։

Նոր օդանավակայանի կառուցումը բացատրվում է նրանով, որ Պեկինի հին օդանավակայանն աշխատում է շատ ծանրաբեռնված գրաֆիկով, իսկ ուղևորների քանակը տարեց–տարի ավելանում է։

Այժմ Պեկինի օդանավակայանը ուղևորափոխադրումների ծավալով աշխարհի երկրորդն է։ Միայն 2011թ–ին այն ընդունել է ավելի քան 81 մլն ուղևոր։ / Աղբյուրը՝ emedia.am

You might also like