Եթե սովարական խնձորն ու նարինջը ձեզ հոգնեցրել են, և դուք ցանկանւմ եք փորձել նոր և անսովոր համ, ուրեմն ժամանակն է արտասահմանյան մրգերը համտեսելու համար։
Եղջյուրավոր սեխ
Եղջյուրավոր սեխը աշխարհում հայտնի է նաև՝ որպես աֆրիկյան վարունգ։ Այն աճում է ոչ միայն Աֆրիկայում, այլև՝ այլ շատ երկրներում։ Նրա մուգ կանաչ պտղամիսը ավելացնում են աղանդերներին, պաղպաղակներին կամ հենց այդպես ուտում։
Մանգոստին
Տարօրինակ տեսքով մանգոստինը ձևով հիշեցնում է կաղնու, իսկ համով՝ դեղձի։ Նրա պտղամիսը բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նրանց, ովքեր բուժվում են քաղցկեղից կամ սրտի հիվանդություններից։
Կումկվատ
Այս փոքրիկ ցիտրուսը համով նման է կիտրոնի և մանդարինի խառնուրդի։ Այն շատ օգտակար է մրսածության դեպքում։ Ի դեպ, այն կարելի է աճեցնել նաև տնային ծաղկազամբյուղում։
Ջեքֆրուտ
Ջեքֆրուտը, որը հայտնի է նաև որպես հացի ծառի պտուղ, աճում է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում։ Այն համարվում է ամենամեծ մրգերից մեկն աշխարհում, համով նման է արքայախնձորին։ Ի դեպ, ջեքֆրոտից պատրաստում են ոչ միայն քաղցրավենիքներ, այլև՝ չիփսեր։
Լիչի
Եվրոպան վաղուց գրաված լիչի պտուղները աճում են Հնդկաստանում և Թայվանում։ Սպիտակ պտղամսով և կարմիր կաշվով փոքրիկ մրգերը նման են խաղողի, բայց ավելի օգտակար են։
Նոնի
Ոչ այդքան գրավիչ նոնի միրգը նաև անվանում են պանրային պտուղ կամ կարճլիկ՝ իր տեսքի համար։ Նոնին հազվադեպ են ուտում մաքուր վիճակում, ավելի հաճախ դրանից հյութ են պատրաստում, որը օգտակար է աղեստամոքսային հիվանդությունների համար։
Ռամբուտան
Փռչոտ ռամբուտանը, որը ավելի շատ միջատի է նման, քան մրգի, աճում է Մալայզիայում։ Այն ունի քաղցր պտղամիս և անուտելի սերմեր, որոնք զբոսաշրջիկները սիրում են տանել իրենց հայրենիք և փորձել աճեցնել։
Յանգմեյ
Չինական հատապտուղային ծառը երկար ժամանակ իր հայրենիքում համարվում էր դեկորատիվ, բայց դա զբոսաշրջիկներին չէր անհանգստացնում։ Անսովոր հյութալի պտուղները այնքան արագ էին սպառվում, որ չինացիները որոշեցին բավարարել պահանջարկը։ Այժմ յանգմեյ կարելի է գնել ամեն քայլափոխին։
Պիտայա
Պիտայան կակտուսային ընտանիքի պտուղ է, որը տարբեր երկրներում կոչվում է վիշապի միրգ, մարգարտային միրգ կամ հատապտուղային տանձ։ Այն թթու է և շատ հարմար շոգին ծարավը հագեցնելու համար։ Մրգի պտղամիսը կարող է լինել տարբեր գույների, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ։
Դուրիան
Դուրիանը շատ հակասական միրգ է, քանի որ ասիացիները այն համարում են «մրգերի թագավոր», այն դեպքում, որ եվրոպացիները տանել չեն կարողանում դրա հոտը։ Այնպես որ պետք է գոնե մեկ անգամ համտեսել դուրիան, որպեսզի հասկանալ՝ այն ձեզ դուր գալիս է, թե ոչ:
Կարամբոլա
Կարամբոլայի քաղցր աստղիկները, որոնցով սիրում են զարդարել աղանդերները, աճեցվում են Ասիայի հարավ-արևելքում։ Դրանք հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ համեղ են, այնպես որ դրանք սննդակարգ ավելացնել միանշանակ արժի։
Միակ բանը, որ պետք է պահպանել այս էկզոտիկ մրգերը համտեսելիս, դա չափավորությունն է։ Մի կերեք անծանոթ մրգեր մեծ քանակությամբ, անգամ, եթե դրանք շատ համեղ են։ Հիշեք, որ ձեր ստամոքսը և համային ընկալիչները դեռևս սովոր չեն դրանց։
Իհարկե, մեր երկրում այս արտասահմանյան պտուղները այդքան էլ մատչելի չեն, որոշներն էլ՝ առհասարակ չկան, այնպես որ, եթե իսկապես սիրում եք մրգեր, ապա գնեք տոմսեր դեպի Թայլանդ, Հնդկաստան և Վիետնամ և վայելեք հանգիստը մրգային դրախտում։