1.Իտալացիները երաժշտության և թատրոնի մեծ երկրպագուներ են: Սովորաբար նրանք մեկ տարով բաժանորդագրվում են թատրոնի կամ կինոյի համար: Որոշ թատրոններում առանց բաժանորդագրվելու տեղեր չկան կամ դրանք շատ վատն են:
2. Մի քանի կազմակերպություններ կարող են կազմված լինել մեկ ընտանիքի կամ մեկ կլանի անդամներից:
3. Իտալիայում արգելված է կավիճներով նկարել ասֆալտի վրա:
4. Յուրաքանչյուր գյուղ կամ ավան ունի իր սեփական սուրբ բարեխոսը:
5. 17 թիվը Իտալիայում համարվում անհաջող: Իսկ 13–ը բավականին բարեհաջող է:
6. K, Y, W, X, J տառերը իտալական այբուբենում բացակայում են:
7. Իտալացիները զգուշությամբ են վերաբերվում կապուտաչյա մարդկանց: Նրանք համարում են, որ կապուտաչյա մարդիկ կարող են աչքով տալ:
8. Իտալիայում (ինչպես նաև ԱՄՆ-ում) չի կարելի հաստատություններում բացել անձրևանոցը. համարում են, որ այն անհաջողություն է բերում:
9. Ի դեպ, գինին սեղանին լցնելը երջանկություն է բերում:
10. Հագուստը Իտալիայում ավելի լավ է գնել մեծ մոլերից:
11. Տղամարդկանց համար նորմալ է համարվում այն փաստը, որ նրանք մինչև 40 տարեկանը ապրում են ծնողների հետ:
12. Օգոստոս ամսին ողջ երկրը գնում է արձակուրդի: Անգամ խոշոր ձեռնարկությունները դադարեցնում են աշխատանքները:
13. Նրանք չեն գոռում և չեն վիճում. նրանք այդպես խոսում են:
14. Նատալեն դա Սուրբ Ծնունդն է: Իսկ Ձմեռ Պապը, համապատասխանաբար, Բաբո Նատալեն:
15. Իտալիայում կանանց շնորհավորում են մարտի 8-ին:
16. Իտալացիները շատ են սիրում խաղալ վիճակախաղեր և այլ ազարտային խաղեր: Դրանք այնքան էլ չհասկանալի չեն, բայց նրանք կարողանում են:
17. Ինտերնետն Իտալիայում միայն անձնագիրը ներկայացնելու դեպքում է հասանելի, որի պատճենը պետք է թողնել ինտերնետ ակումբում: Նույն կերպ է նաև SIM-քարտերի դեպքում: Ի դեպ, ֆուտբոլի տոմսերի դեպքում էլ է գործում այս տարբերակը:
18. Բարձր որակի միսը, ձուկը և բանջարեղենը ընդունված է գնել փոքրիկ կրպակներից ծանոթ մարդկանցից:
19. Բիդեն պարտադիր աքսեսուար է յուրաքանչյուրի սանհանգույցի համար (բացի հասարակական վայրերից): Անգամ ամենաէժանագին հյուրանոցի սանհանգույցը բիդե ունի: Ընդ որում` իտալացիները վստահ են, որ ոչ ոք չգիտի` դա ինչ է:
20. Շատ շրջաններում ուրբաթ օրը համարվում է տղամարդկանց օր: Ռեստորանները լցված են բազմաթիվ տղամարդկանցով: Աղջիկներին այդ օրերին անհարմար է գնալ բարեր:
Առաջարկում ենք նաև ծանոթանալ Իտալիայի մասին պատմող փաստերի 4-րդ և մյուս մասերին: