1. Իտալիայում կարևոր է ուղարկված լինելը: Եթե անգամ ցանկանում եք պարզապես այցելել վարսավիրանոց: Առանց «ինչ-որ մեկի խորհրդով» բժշկի կամ վարսավիրի մոտ գնալը կհամարվի տարօրինակ:
2. Որոշ օրենքներ պարտադիր չէ պահպանել: Այսպես, Իտալիայում գոյություն ունեն բազմաթիվ անօրինական շինություններ, այդ թվում` ափամերձ գոտում:
3. Իտալիայի ներսում կա ևս երկու պետություն` Սան-Մարինոն և Վատիկանը:
4. Իտալացիները հագնվում են շատ անփույթ և, անգամ, անխնամ: Սիրում են սև գույնը: Բացառություն են կազմում Միլանը, Հռոմը և մի քանի առողջարանային վայրեր:
5. Իտալիայում արգելված է գիշերները գտնվել ծովափում: Տուգանքը կազմում է մոտավորապես 1000 եվրո:
6. Ի դեպ, արգելված է տուն ծովի ջուր տանել:
7. Իտալացիները ճշտապահ չեն: Ժամանակը նրանց համար ոչինչ է: Ավելի լավ է ուշ գալ հանդիպման, որպեսզի անտեղի չսպասել:
8. Գնացքների, ավտոբուսների և ինքնաթիռների չվացուցակը նույնպես բավականին անկանոն են: Ժամանակները և ծրագրերը, որոնք տեղադրված են լինում ցուցափեղկերին, նույնպես կայուն չեն:
9. Պայուսակները մեկ ուսին կրում են միայն զբոսաշրջիկները: Տեղաբնակները այն անցկացնում են գլխով. այն կարող են գողանալ մոտոցիլիստները:
10. Իտալացիները Հռոմեական կայսրության հետևորդները չեն` չնայած այն բանին, որ ապրում են հենց նույն տարածքում:
11. Իտալիայի պետական համալսարաններ ընդունվելու համար պարտադիր չէ հանձնել քննություն: Բոլորին ընդունում են:
12. Իտալական պետական համալսարանները չունեն հանրակացարաններ, բոլորը բնակության վայր վարձակալում են` կախված իրենց ֆինանսական միջոցներից:
13. Իտալիայում շատ համալսարաններում քննությունները հանձնում են, երբ ցանկանան` կախված իրենց պատրաստվածությունից. քննաշրջան գոյություն չունի:
14. Իտալիայում ամուսինների պաշտոնական բաժանումը տևում է շուրջ երեք տարի: Անգամ այդ ամենից հետո դատարանը կարող է ամուսնուն պարտադրել տեր կանգնել նախկին կնոջը, եթե նա բավականին հնարավորություններ չունի:
15. Ոչ զբոսաշրջային վայրերում անհրաժեշտ է համեստ հագնվել: Աղջիկների կարճ կիսաշրջազգեստները և տղամարդկանց կարճ շորտերը չեն խրախուսվում:
16.Իտալացիները չեն սիրում աշխատել: Եվ շատ են վիրավորվում, երբ իրենց այդ մասին ասում են:
17. Իտալացի ոստիկանների համազգեստը կարում է Prada-ն:
18. Հարգարժան մարդուն անվանելիս ազգանվանը կից կարող են ավելացնել նաև «Դոկտոր» բառը: Դա չի նշանակում, որ նա կապ ունի բժշկության կամ գիտության հետ:
19. Որքան հարավ, այնքան տղամարդիկ անկեղծ համբուրում են թե հանդիպման, թե բաժանման ժամանակ:
20. Երեխաներին իտալացիները ոչ միայն սիրում են, այլև թույլատրում են անել ամեն ինչ: Եթե ինչ-որ մեկի երեխան ձեզ վրա թափի տոմատի մածուկը, ապա դուք պետք է ժպտաք և ասեք, թե դա որքան գեղեցիկ է:
Շարունակելի…
Իտալիայի մասին 100 փաստերի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին կարող եք ծանոթանալ` անցնելով հղումներով: