1. Սուրբ Ծնունդին ընդունված է միմյանց նվիրել կարմիր վարտիքներ: Եվ որպեսզի դա հագնելիս երջանիկ լինեք, ուրեմն այն պիտի հագնեք հենց Սուրբ Ծննդյան գիշերը:
2. Իտալացիների մեծամասնությունը Հռոմից հարավ երբեք չեն ճամփորդել:
3. Մի քանի շրջաններում եթե երեք ծխողներ հայտնվել են նույն վայրում, ապա նրանցից փոքրը պետք է հանգցնի սիգարետը. դա վատ սովորություն է:
4. Զրույցի ժամանակ, որպեսզի այն ավելի վստահ լինի, վատ չի լինի զրուցակցի թևից բռնելը:
5. Իտալիայի տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները:
6. Իտալիան մեկ ազգով պետություն է: Բնակչության 95%-ը իտալացիներ են:
7. Դեռևս կես դար առաջ իտալերենը օգտագործվել է միայն գրականության մեջ: Բոլոր շրջանները խոսել են իրենց սեփական բարբառներով: Իտալերենը տարածվել է շնորհիվ հեռուստատեսության:
8. Մինչև այժմ բնակչության 20%-ը չեն հասկանում պետական իտալերեն լեզուն:
9. Իսկական իտալական պիցցան պատրաստում են փայտի վառարաններում:
10. Եվրամիությունը փորձում է արգելել մի քանի պանիրների, պիցցաների, խոզապուխտի տեսականու արտադրանքը, , որոնք չեն համապատասխանում հիգիենայի ստանդարտներին և կանոններին (պիցցայի վրա մոխիր է թափվում, պանիրը հորում են հողի մեջ):
11. Իտալացիների 98%-ը կաթոլիկներ են:
12. Պաստա անվանում են ոչ միայն մակարոնային ուտեստները, այլև այն ամենը ինչը պատրաստված է ալյուրից:
13. Իտալիայի ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: Այնուհետև հեծանվասպորտը և մոտոքրոսը:
14. Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին անվանում են «Scuadra adzura», որը թարգմանվում է «երկնագույն թիմ»: Իսկ հենց խաղացողներին «adzuri» — «երկնագույններ»:
15. Աշխարհի առաջին հրեական առանձնաթաղը ստեղծել են իտալացիները Վենետիկում դեռևս 16-րդ դարում:
16. «Իտալական գործադուլը» առասպել չէ, հաճախ դա աշխատանքում զվարճանալու միջոց է:
17. Իտալացիները ծիծաղում են այն զբոսաշրջիկների վրա, որոնք այցելում են կենտրոնում գտնվող սրճարաններ և հսկայական գումարներ վճարում անորակ սննդի համար:
18. Ամենալավ ռեստորանները հաճախ չունեն ցուցանակներ: Այցելել այնտեղ հնարավոր է լինում մեկի առաջարկով:
19. Առևտրի ժամանակ անպայման պետք է կտրոնը վերցնել: Ձեզ կարող է գնումները ձեռքին ձեռբակալել ֆինանսական ոստիկանությունը և հարցնել, թե որտեղից եք գնումներ կատարել, իսկ եթե կտորնը չներկայացնեք, ապա հնարավոր է ձեզ տուգանեն:
20. Նախկինում Lamborghini-ն հայտնի էր` որպես տրակտոր արտադրող ընկերություն: Իսկ թե ինչ վախից նրանք սկսեցին արտադրել շքեղ մեքենաներ, պարզ չէ:
Շարունակելի…
Առաջին և երկրորդ մասերին կարող եք ծանոթանալ` անցնելով հղումներով: