Մինչ Իտալիայի մասին հաջորդ 20 փաստին ծանոթանալը առաջարկում ենք կարդալ առաջին մասը:
1. Իտալացիները և իսպանացիները միմյանց հասկանում են լեզուների նմանության պատճառով:
2. Aosta շրջանում իտալերեն չեն խոսում և դժվար են հասկանում: Այնտեղի հիմնական լեզուն գերմաներենն է:
3. Այն լեզուն, որը Իտալիայում համարվում է պետական, իրականում ֆլորենտիական բարբառն է: Նա դարձավ ընդհանուր լեզու Դանթեի «Աստվածային կատակերգությունը» գրելուց հետո:
4. Իտալիայում կա 54 ոստիկանական կազմակերպություններ: Բոլոր նրանք իրավունք ունեն կրել զենք: Անգամ երթևեկության կարգավորողները:
5. Իտալիան և Լեհաստանը Եվրոպայի ամենահավատացյալ երկրներն են:
6. Ամենամյա հարկերի գանձման թերթիկը լրացնելիս պարտադիր է նվիրատվություն անել կաթոլիկ եկեղեցուն:
7. Ծխախոտի խանութը բազմաթիվ ֆունկցիա է կատարում. այնտեղ հնարավոր է գումարվ լիցքավորել հեռախոսը, գնել կայանման կտրոն և անգամ որոշ հարկեր վճարել:
8. Ամենաագահ և սոցիալապես անապահով մաֆիան (Camorra) Կալաբրին է, տարածաշրջանում միակը որի ավտոմայրուղին ավելի քան 40 տարեկան է: Այդ ողջ ընթացքում գումարները գողացվել են:
9. Իտալիայում առկա է գրեթե բոլոր կլիմայական գոտիները, բացի էքստրեմալից:
10. Սնունդի հիմնական ընդունումը լինում է երեկոյան` ընտանեկան ընթրիքի տեսքով:
11. Իտալացիները գրեթե հյութեր չեն խմում, հյութ չեք գտնի ռեստորաններից շատերում:
12. Ալկոհոլային խմիչքներ իտալացիները գրեթե չեն օգտագործում:
13. Հիմնական խմիչքները` ջուրն ու գինին են, երբեմն էլ` գարեջուրը:
14. Համաշխարհային մշակութային ժառանգության 60%-ը գտնվում է Իտալիայում:
15. Տոսկանիայի Ֆլորենցիա քաղաքը ամենամեծ հետիոտնային գոտին ունի աշխարհում:
16. Ձիթայուղը պետք է գնել գյուղից անմիջապես գյուղացուց: Սուպերմարկետից այն գնելը շատ շրջաններում համարվում է վատ սովորություն: Սա վերաբերվում է նաև գինուն:
17. Իտալացիները ակտիվորեն օգտագործում են բազմաթիվ ժեստեր խոսալու ժամանակ: Իսկ ընդհանրապես դրանք հարյուրավոր են: Ժեստերը առաջացել են` որպես օգնություն միմյանց հասկանալու համար երկրում լեզուների տարբերության պատճառով:
18. Կանանց ժեստերով խոսելը համարվում է անպարկեշտ:
19. Ամենավիրավորական ժեստը «այծն» է` ցուցամատը և ճկույթը վերև, որը նշանակում է եղջերավոր:
20. Հարսանիքի համար մեկ կամ երկու հրավիրատոմս են ուղարկում: Առաջին հրավիրատոմսով իրավունք ես ունենում մասնակցել եկեղեցական արարողությանը, իսկ երկրրորդով` երեկոյան միջոցառմանը:
Շարունակելի…