Ներկայացնում ենք ձեզ, թե ինչպես դա անել։
Պարզվում է, որ աշխարհի ամենահայտնի թանգարանները կարող են հասանելի լինել այցելուներին լիովին անվճար։ Ծանոթանալ դարերի պատմություն ունեցող մշակութային ժառանգություններին և տեսնել համաշխարհային արվեստի գլուխգործոցներ առանց մուտքի տոմս գնելու թույլատրվում է ամսվա մեջ որոշակի օրեր կամ ամբողջ տարին։
1. Լուվր, Ֆրանսիա
Հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին աշխարհի ամենաայցելվող թանգարանը անցկացնում է բաց դռների օր բոլոր ցանկացողների համար։ Անվճար մուտքի իրավունքից կարելի է օգտվել նաև հուլիսի 14-ին, երբ Ֆրանսիան տոնում է Բաստիլիայի գրավման օրը։ Ի դեպ, մնացած բոլոր օրերին մուտքի տոմսն արժե 15 եվրո։
2. Բրիտանական թանգարան Լոնդոնում, Մեծ Բրիտանիա
Այս պատմաճարտարապետական կենտրոնը, որը երկրորդն է այցելությունների թվով Լուվրից հետո, ունի Բրիտանական կայսրության գլխավոր թանգարանի կարգավիճակ։ Նրա ցուցանմուշները անվճար կարելի է տեսնել ամեն օր։ Ցանկության դեպքում, այցելուները կարող են թանգարանին նվիրաբերել որոշակի գումար։ Դրա համար մուտքի մոտ տեղադրված են հատուկ արկղեր։
3. Ազգային պատկերասրահ Լոնդոնում, Մեծ Բրիտանիա
Համաշխարհային մշակույթի ևս մեկ գանձարան, որտեղ հավաքված է գեղանկարչության, գրաֆիկայի, գրավյուրայի ավելի քան 2000 ստեղծագործություն։ Ռուբենսի, Ռեմբրանդի և Տիցիանի կտավներով կարելի է անվճար հիանալ ամբողջ տարին։
Աշխարհի գրեթե բոլոր թանգարաններում անվճար մուտքի հնարավորություն ունեն մինչև 18 տարեկան անձինք, ուսանողներն ու թոշակառուները։ Արտոնյալների ամբողջական ցանկը, որպես կանոն, առկա է մշակութային հաստատությունների պաշտոնական կայքերում։
4. Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Խոշորագույն թանգարանային համալիրներից մեկը անցկացնում է բաց դռների օր ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը։ Բացի այդ, Էրմիտաժ անվճար կարելի է այցելել դեկտեմբերի 7-ին՝ թանգարանի ծննդյան օրը։ Մնացած օրերի համար թանգարան մուտքն արժե 700 ռուբլի։
5. Տրետակովյան պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
Ռուսական գեղանկարիչների աշխատանքների ամենամեծ հավաքածուն ընդգրկող պատկերասրահ այցելելու համար դուք կարող եք չվճարել մայիսի 18-ին՝ Թանգարանների համաշխարհային օրն, ու ապրիլի 18-ին՝ Մոսկվայի պատմամշակութային ժառանգության օրը։ Մնացած օրերին պատկերասրահ այցելությունն արժե 500 ռուբլի։
6. Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան
Այն հայտնի է ոչ միայն Մատիսի, Պիկասոյի, Սեզարի, Մոդիլյանիի և Դյուֆիի աշխատանքներով, այլև՝ 20-րդ դարի ամենաաղմկահարույց գողությամբ։ 2010 թվականին անհայտ անձինք թանգարանից գողացել են 95 միլիոն եվրո արժողությամբ կտավներ։ Հանցագործությունը մինչ օրս չի բացահայտվել։ Իսկ թանգարանի հիմնական ցուցադրությունները անվճար են շուրջտարին։
7. Սոֆիա թագուհու արվեստի կենտրոն ազգային թանգարան, Մադրիդ, Իսպանիա
Մարգարիտ Մադրիդի արվեստի ոսկե եռանկյունում․ այսպես են անվանում այս նկարների պատկերասրահը, որտեղ հավաքված են Դալիի, Միրոյի, Պիկասոյի և 20-րդ դարի մյուս հանճարների գեղանկարները։ Թանգարան անվճար կարելի է այցելել երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին 19:00-ից 21:00-ն, իսկ կիրակի օրերին՝ 15:00-ից 19:00-ն։ Բաց դռների օր այստեղ լինում է ապրիլի 18-ին, մայիսի 18-ին, հոկտեմբերի 12-ին և դեկտեմբերի 6-ին։ Սովորական օրերին մուտքի տոմսն արժե 10 եվրո։
8. Հռոմի Կոլիզեյ, Իտալիա
«Բոլոր ավերակներից ամենալավը», ինչպես այն պատկերավոր անվանել է Ստենդալը, անվճար կարելի է այցելել ամեն ամսվա առաջին կիրակի օրը։ Այդ ռեժիմը ակտուալ է հռոմեական այլ թանգարանների համար ևս։ Կոլիզեյի տոմսը սովորական օրերին արժե 12 եվրո։
9. Դանիայի ազգային թանգարան
Դանիայի ամենամեծ թանգարանը, որը լիամասշտաբ բացահայտում է երկրի պատմությունը, անվճար մուտք ունի ամբողջ տարին։
10. Museo Casa de la Moneda, Մադրիդ, Իսպանիա
Museo Casa de la Moneda-ն աշխարհի լավագույն թանգարաններից մեկն է՝ նվիրված փողի պատմությանը։ Նրա մեծ հավաքածուն տեսնելու համար մուտքի տոմս ձեռք բերելու կարիք չկա։
Հայաստանի պատմության թանգարան, Երևան Հայաստան
Հայաստանի պատմության թանգարանի մուտքը, ըստ պաշտոնական կայքի, անվճար է ամեն ամսվա վերջին շաբաթ օրը։ Մնացած օրերին՝ երկուշաբթիից շաբաթ (ժամը 11:00 – 17:15) և կիրակի օրը (11:00 – 16:15) մեծահասակների մուտքի տոմսն արժե 2000 դրամ, աշակերտներինը՝ 300, ուսանողներինը՝ 500, թոշակառուներինը՝ 1000: