Երիտասարդ տարիներին շատերը խոստանում են իրենք իրենց այլևս չճանապարհորդել ծնողների հետ։ Սակայն տարիքի հետ հանգում են այն եզրակացության, որ ծնողների հետ ճանապարհորդությունը անխուսափելի է․ նրանք կարիք ունեն երեխաների ընկերակցությանը, իսկ երեխաները ցանկանում են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել և անմահացնել նրանց հետ ունեցած հաճելի պահերը։
Skyscanner պորտալի խմբագիրները կազմել են 10 խորհուրդների ցանկ այն զբոսաշրջիկների համար, ովքեր պատրաստվում են ճանապարհորդել ծնողների հետ։
1. Համբերատար և բարեհամբույր գտնվեք․ գնեք նրանց համար նվերներ, միասին գնումների գնացեք։
2. Կազմեք ձեր անձնական գրաֆիկը և այդ մասին զգուշացրեք ծնողներին։
3. Խուսափեք վեճերից, սովորեք ներողություն խնդրել և փոխել զրույցի թեման։
4. Երախտապարտ եղեք նրանց․ երկար տարիներ շարունակ նրանք համբերատար կերպով ճանապարհորդել են երեխաների և նույնիսկ թոռների հետ։
5. Մի մոռացեք, որ ալկոհոլի այն քանակությունը, որը ընդունելի է ձեզ, արդեն ընդունելի չէ մեծահասակների համար։
6. Պետք չէ ամաչել ծնողների համար, ովքեր ուրախ ժամանակ են անցկացնում պարահրապարակում։
7. Նախապես մանրակրկտորեն ուսումնասիրեք ամբողջ երթուղին։
8. Չմոռանաք ձեզ հետ տանել լիցքավորման սարքերը․ դրանք կարող են պետք գալ ծնողներին բազմաթիվ զանգերի և այդքան սպասված հանգստի յուրաքանչյուր պահը անմահացնելու համար։
9. Ամրագրեք առանձին հյուրանոցային համար։
10. Հումորի զգացման առկայությունը պարտադիր է։