Ամերիկյան The Keating հյուրանոցը, որը գտնվում է Սան Դիեգոյում, առաջարկել է իր հյուրերին մասնակցել ակցիայի, որը նվիրված է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի թողարկանը: Հյուրանոցի բնակիչները մեկ օր կարող են իրենց զգալ սուպերհերոս:
Ակցիան ստացել է Live Like Bruce Wayne («Ապրիր՝ ինչպես Բրյուս Ուեյնը») անվանումը: Այն ներառում է բնակությունը մինի բարով համարում, որը լի կլինի 50 տարվա հնության վիսկիով, «Ալֆրեդ» անձնական սպասավոր և սև Ferrari California ավտոմեքենա: Այդ ծառայությունից օգտվելու համար պետք է վճարել 10 հազար դոլար մեկ օրվա համար: Հյուրանոցում անհրաժեշտ է մնալ երկու օրից ոչ պակաս: