Ինքնաթիռում վարքագծի 10 կանոն
Շատ ճանապարհորդներ դժգոհում են էկոնոմ դասով թռիչքից ոչ թե ինքնաթիռի անհարմարության, այլ՝ շատ ուղևորների ոչ պատշաճ վարքի պատճառով։ Խոշորագույն ամերիկյան Expedia պորտալը կազմել է հիմնական վարքագծի կանոնների ցանկը, որոնց հետևելով թույլ կտաք ձեզ և ձեր շրջապատող մարդկանց վայելել թռիչքը։
1. Վերահսկողության գոտով անցնելիս արագ հանեք բոլոր առարկաները գրպաններից և դրեք պայուսակի բաժիններից մեկը, մի դանդաղեցրեք այդ գործընթացը։
2. Ինքնաթիռ մտնելիս տարածություն պահեք ձեր և ձեր դիմացի ուղևորի միջև և երբեք մի փորձեք հերթից դուրս ներխուժել ինքնաթիռի սրահ։
3. Ինքնաթիռի սրահում ուղեբեռի համար նախատեսված դարակում այն տեղադրեք ուղղահայաց, եթե ունեք 2 ձեռքի ուղեբեռ, դրանցից միայն մեկը պետք է դնել այդ դարակում։
4. Չփոխեք տեղը մինչև ինքնաթիռը հասնի իր առավելագույն բարձրությանը։
5. Թռիչքի ընթացքում անհրաժեշտ բոլոր իրերը պահեք ձեռքի տակ և մի զբաղեցրեք երկու արմնկակալները։
6. Եթե ձեր ուղեկցորդը տեսողական կոնտակտ չի պահում ձեզ հետ զրույցի ընթացքում, նշանակում է՝ նա մտադիր չի շարունակել զրույցն ու չի ցանկանում շփվել։
7. Մի ձգեք ոտքերը ելքի կողմը։
8. Երախտապարտ եղեք բորտուղեկցորդներին և մի մեղադրեք նրանց ավիաընկերության աշխատանքի թերացումներում։
9. Զուգարան գնալուց հետո այն մաքուր թողեք։
10. Երբեք մի կանգնեք ինքնաթիռում՝ առանց բորտուղեկցորդի թույլտվության։