Գինու տուր
Կազմակերպեք գինու տուր, անպայման ծրագրում ընդգրկեք ոչ միայն խոշոր գործարաններ այցը, այլև`ընտանեկան խաղողագործների «խցիկներ»: Անպայման փորձեք տեղական սննդամթերքը, որպեսզի զգաք համային փունջը և արժանին մատուցեք այս կամ այն գինեգործական տարածաշրջանին: Գինու մեդիտացիան ճաշի սեղանի շուրջ հնարավորություն կտա ձեզ այնքան բան իմանալ այդ ըմպելիքի մասին, որքան ինքներդ ձեր մասին:
Խոհարարական տուր
Կատարյալ աշխարհում մեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչպես եփել միսը առանց «Համեղ և առողջ սնունդի մասին գրքի»: Մի պահ մոռացեք տեսարժան վայրերի մասին և կենտրոնացեք երշիկների ոլորման և յուղի հեռացման վրա: Եվ գազարը քերիչի վրա զգուշությամբ շարժեք: Հակառակ դեպքում` մեծ է հավանականությունը, որ ձեր աղցանը կդադարի լինել բուսական դեռևս մինչև պատրաստվելը:
Ավտոմեքենաների մրցավազք
Էքստրեման տուրիզմը պետք է նրա համար, որպեսզի մարդ սովորի կառավարել իր էմոցիաները դժվար իրավիճակներում: Իսկ որտեղ կարելի է ավելին իմանալ այն մասին, թե ինչի եք դուք պատրաստ, եթե ոչ մրցավազքային ավտոմեքենայի ղեկին: Մեծ արագություն և դժվար տեղանք. ահա ձեր հոգեվերլուծաբանները: Բայց հետևեք, որ արագաչափի ցուցանիշը չգերազանցի ձեր պահապան հրեշտակի հնարավորությունները:
Ագրոտուրիզմ
Նման տուրերը հնարավորություն են տալիս մաքրվել աշխատանքի միջոցով: Այսինքն Դուք բնակության և սննդի դիմաց պարտավոր եք աշպատել ֆերմայում: Ստանալով խորը գիտելիքներ մելիորատիվ համակարգերի, վերականգնվող էներգետիկայի և պանրապատրաստման մասին` դուք կարող եք կիրառել այն ձեր ծննդավայրում: Գլխավորը այն է, որ փորձեք ձեզ պահել այնպես, որ կովերը գոհ մնան:
Հեծանվատուր
Տուրի այս տեսակները ունեն շատ առավելություններ. տարածության մեջ կողմնորոշվելու ունակություն, լավ ֆիզիկական վիճակ և հիանալի արևայրուք: Եթե Դուք լավ գիտեք նաև տեխնիկական մասերից և կարող եք ինքնուրույն վերանորոգել հեծանիվը, ապա համարձակորեն պլանավորեք հեծանվային ճանապարհորդություն: Մյուս բոլորը կարող են օգտվել Butterfield & Robinson-ի և Patagonia Biking-ի ծառայություններից:
Արկածային բարեգործություն
Նման տուրեր ավելի լավ է կազմակերպել հմուտ զբոսաշրջիկների գլխավորությամբ։ Դրանց տրամաբանությունը կայանում է նրանում, որ արշավի ժամանակ ձեր մարդասիրությանը ազատություն տաք և օգնեք տեղի համայնքներին։ Օրինակ վերցրեք Էդմունդ Հիլարիից, որը ոչ միայն առաջինն է բարձրացել Էվերեստը, այլև ողջ կյանքը օգնել է Արևելյան Հիմալայներում ապրող շերպա ազգին։ Կրեք հագուստ Roadmonkey-ից և ուղևորվեք դպրոց կառուցելու Կիլիմանջարոյի գյուղերից մեկում։
Ճանապարհորդություն միանման մտածելակերպ ունեցողի հետ
Նման արկածը անպայման կամրացնի ձեր հարաբերությունները և կպարգևի այնպիսի հիշողություններ, որոնք ավելի ուժեղ կլինեն, քան ածխածնային գրաֆենի ժապավենը: Միայն մի ընտրեք հանրահայտ զբոսաշրջային ուղղություն և փորձեք, որպեսզի քաղաքակրթությունը ձեզ չխանգարի առաջ ընթանալ գոնե երկու շաբաթ։ Եթե անգամ ճանապարհորդությունը ձեզ այնքան էլ դուր չգա, ապա գոնե ձեզ և ձեր մտերիմներին կմիացնի ընդհանուր կոյուղու հանդեպ ատելությունը:
Լեզվային տուր
Եկեք դա անվանենք աշխատանքային արձակուրդ, որի իմաստը կայանում է նրանում, որպեսզի ամրապնդեք այս կամ այն լեզվի իմացությունը։ Օրինակի համար` դուք ունեք դպրոցական գիտելիքներ գերմաներեն լեզվից, բայց դա բավական չէ, որպեսզի պատվիրեք մյունխենյան գարեջուր։ Դա կոպիտ խախտում է։ Միայն մի ընկալեք ձեր ճանապարհորդությունը բացառապես որպես դասընթաց, քանի որ ճակատագիրը կարող է պարզապես քեզ «անբավարար» նշանակել։
Ուխտագնացության տուր
Ինչպես էլ որ դուք չվերաբերվեք հոգևոր ժառանգությանը, այն համարվում է ձեր կյանքի անբաժանելի և շատ կարևոր մասը։ Հեմինգուեյի «Եվ դուրս է գալիս արևը» վեպում Ջեյք Բարնսը Ռոբերտ Կոնուին ասում է․ «Դուք չեք կարող փախչել ձեզանից` տեղափոխվելով մեկ վայրից մյուսը։ Այդպես ոչնչով չես օգնի»։ Փորձեք գտնել ձեզ և ձեր տեղը այս աշխարհում։ Հնարավոր է ձեր ճանապարհորդության ընթացքում ճշմարտությունը երևա։ Ով իմանա։
Գոյատևման տուր
Քաղաքում ցուցանակները կասեն ձեզ` ինչպես հասնել մոտակա մետրոյի կայարան, իսկ սրճարանում կարելի է գնել շշալցված ջուր։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դուք հայտնվեք անապատում կամ ջունգլիներում։ Դուք վստահորեն գիտեք, թե ինչպես ձեզ դրսևորեք նման իրավիճակներում։ Որպեսզի ձեզ ավելի լավ ճանաչեք, գրանցվեք գոյատևման դասընթացների Boulder Outdoor Survival School դպրոցում կամ National Outdoor Leadership School դպրոցում։