Ամենահիասքանչ տեսարաններով 10 ռեստորանները (Ֆոտո-շարք)

Ամառային արձակուրդների ամենաթեժ շրջանում Ձեզ ենք ներկայացնում ռեստորանների շարք ամբողջ աշխարհից, որոնք առանձնանում են հիանալի տեսարաններով, նրանց համար, ովքեր նախընտրում են միաժամանակ վայելել հիանալի խոհանոցը և շրջակա գեղեցկությունը:

BREEZE,  The Samaya հյուրանոց, Սեմինյակ, Բալի, Ինդոնեզիա

BREEZE

Էկզոտիկ տեղական և միջազգային խոհանոց, ռոմանտիկ մայրամուտի տեսարաններ Սեմինյակ լողափում և Հնդկական օվկիանոսի խաղաղ ալիքների շրշյուն:

Top of the World, Stratosphere հյուրանոց, Լաս Վեգաս, ԱՄՆ 

Top of the World
Այս ռեստորանը «աշխարհի գագաթին» առաջարկում է Լաս Վեգասի պանորամային տեսարանը՝ թեքվելով   360  աստիճան  80 րոպեում, ինչպես նաև՝ մի շարք խոհարարական գլուխգործոցներ:

Strofi, Աթենք, Հունաստան 

Strofi
Հունական խոհանոց ծածկապատշգամբում՝ դեպի Ակրոպոլ տեսարանով:

The Rock, Զանզիբար, Տանզանիա

The Rock
Ռեստորան ժայռի վրա Հնդկական օվկիանոսի  մեջ և ծովամթերքի մեծ տեսականի:

Sierra Mar, Բիգ Սյուր, Կալիֆորնիա, ԱՄՆ

Sierra Mar
Խաղաղ օվկիանոսի կալիֆորնիական ափի հիանալի տեսարան, կալիֆորնիական գինի և խոհանոց:

Ithaa Undersea, Արի Հարավային Ատոլ, Մալդիվներ

Ithaa Undersea

Բազմազան ծովային կյանքը միաժամանակ Ձեր շուրջը և ափսեի մեջ՝ հինգ մետր խորությամբ:

Eagle’s Eye, Բրիտանական Կոլումբիա, Կանադա

Eagle's Eye
Ֆրանսիական խոհանոց և կանադական լեռների տեսարան՝  7700 ֆուտ բարձրությունից:

Sirocco, Բանգկոկ, Թայլանդ 

Sirocco
Տեսարան դեպի Բանգկոկը  63-րդ հարկից, միջերկրածովյան և միջազգային խոհանոց, ինչպես նաև՝ հիանալի բար:

Le Jules Verne, Փարիզ, Ֆրանսիա

Le Jules Verne
Ֆրանսիական բարձր խոհանոց և Փարիզի տեսարաններ Էյֆելյան աշտարակի բարձունքից:

Skyline, Քուինսթաուն, Նոր Զելանդիա

Skyline
Քուինսթաունում լավագույն մայրամուտն ու ճաշացանկ, որն առաջարկում է զգալ   «Նոր Զելանդիայի համը»:

You might also like