Միայնության մեջ ոչ մի լավ բան չկա, բայց երբեմն դա պարզապես անհրաժեշտ է ինքդ քեզ հասկանալու համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է էմոցիոնալ կանանց, որոնց կառավարում են զգացմունքները: Եվ եթե դուք սիրում եք միայնակ ճանապարհորդել, ապա մի մտածեք, թե ձեզ հետ ինչ-որ բան այնպես չէ: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու կանայք պետք է ճանապարհորդեն միայնակ: Սոլո ճանապարհորդությունը կանանց համար հիանալի միջոց է փոխկապակցվածությունից ազատվելու և շփման հմտությունները ընդլայնելու համար: Մի վախեցեք ճանապարհորդել միայնակ: Դուք կարող եք ծանոթանալ այլ մարդկանց հետ, և ամենակարևորը, լավ ճանաչել ինքներդ ձեզ:
1. Անկախություն ձեռք բերեք
Սոլո ճանապարհորդության ժամանակ դուք ինքներդ եք պատասխանատու ձեզ համար: Այդպես է ստացվել, որ մենք ապրում ենք հայրապետական աշխարհում, և կանայք հաճախ ապավինում են տղամարդկանց: Մոռացեք ամուսինների, եղբայրների, հայրերի և մյուս ալֆա տղամարդկանց մասին: Դուք ինքներդ կհարցնեք փողոցները, կփնտրեք խանութները և կպարզեք, թե որտեղ կարելի է ճաշել: Սա իսկական ճանապարհորդություն է ինքներդ ձեր մեջ: Այստեղից սկսվում է կանացի անկախությունը:
2. Վստահություն ձեռք բերեք
Վստահության պակասը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր հոգեվիճակին: Միայնակ ճանապարհորդելով` դուք ինքներդ եք որոշումներ կայացնում, ինքներդ եք ընտրում ինչ տեսնել և ինչով զբաղվել: Դուք կարիք չունեք անհանգստանալու ինչ-որ մեկի մասին կամ գոհացնել նրան` զոհաբերելով ձեզ: Դա անգնահատելի փորձ է:
3. Զարգացրեք հմտությունները
4. Դուրս եկեք սեփական հարմարավետության գոտուց
Որքա՞ն վաղուց դուք դուրս չեք եկել ձեր միկրոտիեզերքի հարմարավետ տարածքից: Երկար ժամանակահատվածում նույն տարածքում գտնվելը կարող է առաջացնել մի համընդհանուր ձանձրույթ: Դուրս եկեք ձեր սեփական հարմարավետության տարածքից և մեկնեք եթե ոչ արտասահման, ապա գոնե ձեր երկրի այլ շրջան: Ծանոթացեք նոր բաների հետ, թարմացրեք տպավորությունները և կենդանացրեք ձեր հոգին:
5. Ապաքինվեք ընկճախտից
Երբ կյանքը նույն տեղում է, դուք կարող եք ընկղմվել ընկճախտային տրամադրության մեջ: Ճանապարհորդությունը կթուլացնի այդ երկաթյա կապանքը, իսկ միայնությունը կօգնի հաղթահարեռլ բազմաթիվ ներքին հակասություններ: Եվ մի անհանգստացեք, թե ինչ կմտածեն ձեր մասին մյուսները: Դուք ձեր կյանքի տերն եք. գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք, և արեք այն, ինչ ցանկանում եք:
6. Ծանոթացեք այլ մշակույթի հետ
Ամբողջ ժամանակը չորս պատերի մեջ անցկացնելով` կարելի է խելքը թռցնել: Այդ պատճառով պետք է գնել ինքնաթիռի տոմս և մեկնել այնտեղ, որտեղ ձեզ համար ամեն ինչ նոր կլինի: Եթե նույնիսկ ձեր կյանքը մասերի է բաժանվում, միջավայրի փոփոխությունը և անծանոթ դեկորացիաները կբացեն ձեր աչքերը նոր հնարավորությունների համար:
7. Սիրահարվեք
«Առողջարանային սիրավեպը» հավերժ է: Դուք կարող եք ճանապարհորդելիս գտնել ձեր կեսին: Եվ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե ճանապարհորդեք միայնակ: Եթե դուք գտնվեք ընկերների և հարազատների շրջապատում, անծանոթին ավելի դժվար կլինի առաջին քայլն անել և մոտենալ ձեզ: Բաց եղեք նոր մարդկանց հետ հանդիպումների համար, և սերը սպասեցնել չի տա:
8. Հավատացեք բարությանը
Մարդկանց մեծամասնությունը բարի են և միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել անծանոթին: Դուք վաղուց չե՞ք հավատում դրան: Ինչ արած, դուք ստիպված եք ինքնուրույն ճանապարհորդության մեկնել` առանց «ուղեկցորդների»: Մի հրաժարվեք անծանոթների օգնությունից, և կկարողանաք վերականգնել ձեր հավատը լավ մարդկանց և բարության հանդեպ:
9. Ձեր մասին իմացեք այն, ինչ չգիտեիք
Սոլո ճանապարհորդությունը ձեզ հնարավորություն կտա ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ: Դուք կարող եք պարզել, որ ավելի ինքնավստահ մարդ եք, քան ձեզ համարում են շրջապատի մարդիկ: Համոզվեք, որ դուք իվիճակի եք հաղթահարել մեծ ճնշումը: Լիցքաթափվեք, մեդիտացիա արեք և ուսումնասիրեք ձեր բնույթը:
10. Գումար խնայեք
ճանապարհորդելով միայնակ` դուք գումար եք ծախսում միայն ձեզ վրա: Ավելի լավ է վարձակալեք հեծանիվ կամ սկուտեր, ոչ թե վճարել տաքսու համար: Բնակությունը նույնպես մատչելի կլինի: Իսկ խնայած գումարը կարող եք օգտագործել հաջորդ «միայնակ» ճանապարհորդության համար:
Միայնակ ճանապարհորդությունը կազատագրի ձեզ: Երբ դուք զգաք, թե ինչպես են ձեզ շրջապատում անտեսանելի շղթաները, շտապեք ազատվել այդ կապանքներից և բացահայտեք ձեզ` գտնելով այս կարևոր հարցի պատասխանը. «Ի վերջո ո՞վ եմ ես»: