Օգոստոսը համարվում է հանգստի համար ամենահարմար ամիսը, և մեզանից շատերին հատուկ պատճառներ պետք չեն հենց այդ ամիս հանգստի մեկնելու համար: Սակայն հետազոտողները, այնուամենայնիվ, որոշել են ներկայացնել մի քանի «կողմ» փաստարկներ: Առաջին հերթին հենց օգոստոսին Ուայթ կղզում (Մեծ Բրիտանիա) տեղի կունենա Cowes Week թիավարների և առագաստանավերի ծովագնացության մրցույթը: Եթե անգամ Դուք չեք սիրում ջուրը, Ձեզ սպսվում է հաճելի ժամանց ափին:
Երկրորդ` Լոնդոնում (Մեծ Բրիտանիա) բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Notting Hill դիմակահանդեսին` բրիտանական մայրաքաղաքի խոշորագույն երեկույթին և , առհասարակ, Եվրոպայի խոշորագույն փողոցային դիմակահանդեսին: Այնպես որ, եթե Դուք ունեք լատինամերիկյան զգեստ, բաց մի թողեք այս հետաքրքրաշարժ միջոցառումը:
Երրորդ` Վերոնայում (Իտալիա) անցկացվում է օպերային երաժշտության միջազգային փառատոն: Այստեղ զբոսաշրջիկները կարող են վայելել անկրկնելի կատարումներ` նստելով հին ամֆիթատրոնում բաց երկնքի տակ: Օգոստոսին զբոսաշրջիկները կարող են մասնակցել Լիսաբոնում (Պորտուգալիա) կայանալիք Օվկիանոսների տոնին, միջազգայի փառատոնին Էդինբուրգում (Շոտլանդիա) կամ մեկ այլ ժամանցային միջոցառման Բրետանիում (Ֆրանսիա): Մեծ Բրիտանիայում օգոստոսին կծաղկի հավամրգին, իսկ Քենիայում այդ շրջանում սկսվում է անտիլոպների մեծ արտագաղթը:
Հենց օգոստոսին հյուսիսային գեղեցկության սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել Ալյասկա վայրի կետերով ու արջերով հիանալու համար: Իսկ համադամասերներին անպայման պետք է այցելել Շվեդիա, որտեղ հիանալի պատրաստում են խեցգետին: