10 իրական վայր, որոնք ոգեշնչել են Disney-ի մուլտիպիլիկատորներին

Դուք սիրելի մուլտֆիլմը նայելիս  երբեևէ երազե՞լ եք հայտնվել էկրանի այն կողմում։ Անցնել կախարդական քաղաքների գեղատեսիլ փողոցներով, ապրել հեքիաթային ամրոցում  կամ շրջել կախարդված անտառում։ Իրականում, այդ ամենը իրականանալի են, քանի որ մուլտիպլիկատորները ոգեշնչվում են իրական վայրերից, այնպես որ այդ ամենը սեփական աչքերով տեսնելու համար ձեզ նույնիսկ գորգ-ինքնաթիռ հարկավոր չէ։

Նրանց, ովքեր մեծացել են Գեղեցկուհու և Հրեշի, Սպիտակաձյունիկի և Ջրահարսի մասին  դասական մուլֆիլմները դիտելով, Դիսնեյի այս հիթերի միայն անվանումները ստիպում են երևակայությանը ճանապարհորդել այդ անհայտ երկրներով։ Բայց ամեն ինչ ավելի հեշտ է, քան ձեզ թվում է․ ELLE-ն հավաքել է  10 իրական վայրեր աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ոգեշնչել են  Disney ստուդիայի մուլտիպլիկատորներին։

Դղյակ «Ռապունցել․ խճճված պատմություն» մուլտֆիլմից

Замок из мультфильма «Рапунцель: запутанная история»
Замок из мультфильма "Рапунцель: запутанная история"

2010 թվականին նկարահանված  «Ռապունցել․ Խճճված պատմություն» մուլտֆիլմի հեքիաթային ամրոցը ունի իրական նախատիպ․ դա Նորմանդիայում գտնվող Մոն Սեն Միշել ամրոցն է։ Գեղատեսիլ դղյակ-ամրոցը կառուցվել է դեռևս VIII դարում։ Ամեն տարի այն գրավում է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկի, ովքեր ցանկանում են սեփական աչքերով տեսնել աշտարակը, որտեղ փակված է եղել հերոսուհին։

Էրիկի ամրոցը «Ջրահարսը» մուլտֆիլմից

Замок Эрика из мультфильма «Русалочка»
Замок Эрика из мультфильма «Русалочка»

Ամրոցը, որտեղ ապրում է Արիելի սիրելին՝ Էրիկը, նույնպես գոյություն ունի իրականում։ Դա Շիլիոն ամրոցն է Շվեյցարիայում։ Ի տարբերություն դիսնեյյան նմանակի՝ այն գտնվում է ոչ թե ծովի, այլ՝ Ժնևյալ լճի ափին։ Իր գոյության ընթացքում այն հասցրել է լինել և´ազնվական ընտանիքի նստավայր, և´ բերդ, և´ բանտ, իսկ  XIX  դարից սկսած այստեղ թանգարան է։ Ի դեպ, այս ամրոցը նաև Ջորջ Բայրոնի«Շիլիոնի կալանավորը» պոեմի հիմնական գործողությունների վայրն է։

Սուլթանի ամրոցը  «Ալադին» մուլտֆիլմից

Замок султана из мультфильма «Аладдин»
Замок султана из мультфильма «Аладдин»

Արևելյան Արաբա քաղաքի սուլթանի ամրոցը Ալադինի արկածների մասին պատմող մուլտֆիլմից ոչ այն ինչ է, քան հնդկական հայտնի Թաջ Մահալը, որը գտնվում է Ագրա քաղաքում։ Հենց աշխարհի այս հրաշալիքն ու մահմեդական արվեստի մարգարիտն է ոգեշնչել մուլտիպլիկատորներին արքայադուստր Ժասմինի հեքիաթային տունը ստեղծելիս։

Ամրոց «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմից

Замок из мультфильма «Спящая красавица»
Замок из мультфильма «Спящая красавица»

Ուզում եք ձեզ զգալ Քնած գեղեցուհի, մեկնեք Գերմանիա։ Հենց այստեղ՝ Նոյշվանշտայն ամրոցի ննջասենյակներից մեկում է իր զարթոնքին սպասում հեքիաթային գեղեցկուհին։ Բացի այդ, շինությունը, որը կառուցվել է Լյուդովիկոս  II-ի հրամանով, նախատիպ է հանդիսացել նաև փարիզյան Դիսնեյլենդի դղյակի համար։

Դրախտային ջրվեժը  «Դեպի վեր» մուլտֆիլմից

Райский водопад из мультфильма «Вверх»
Райский водопад из мультфильма «Вверх»

Հիշո՞ւմ եք «Դեպի վեր» մուլտֆիլմի հուզիչ պապիկին, ով կնոջ մահից հետո որոշում է կատարել նրան տված խոստումը և մեկնել մեծ ճանապարհորդության դեպի Դրախտային ջրվեժը։ Ահա, նա թռչում է դեպի  Անխել ջրվեժ, որը գտնվում է Վենեսուելայում։ Այն ամենաբարձր ջրվեժն է աշխարհում (ավելի քան 1000 մետր) և այնտեղ հասնել, երևի թե, հնարավոր է միայն, թերևս, օդով։

Բելլի քաղաքը «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից

Городок Белль из мультфильма «Красавица и Чудовище»
Городок Белль из мультфильма «Красавица и Чудовище»

Զբոսնել քաղաքի հրաշալի փողոցներով, որտեղ ապրում էր «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմից Բելլը, նույնպես լիովին հնարավոր է։ Դրանք նկարիչները նկարել են ֆրանսիական Էլզաս շրջանի մի քանի բնակավայրերից, որը սահմանակից է Գերմանիային և Շվեյցարիային։ Գեղեցիկ սիրո պատմության երկրպագուները կարող են մեկնել, օրինակ, Ստրասբուրգ։

Քոզի Կոն մոթել  «Մեքենաներ» մուլտֆիլմից

Мотель Кози Кон из мультфильма «Тачки»
Мотель Кози Кон из мультфильма «Тачки»

«Մեքենաներ» մուլտֆիլմի համար Քոզի Կոն մոթելի ստեղծման գաղափարը Սալլի Կարրերան վերցրել է Արիզոնայի Վիգվամ մոթելից։  Ինչպես կարելի է գուշակել անունից՝ յուրաքանչյուր համար ձևավորված է հնդկացիների բնակարանների տեսքով։ Մուլտիպլիկացիոն տարբերակում դրանք փոխարինել են ճանապարհային կոներով։

Թզուկների տունը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմից

Домик гномов из мультфильма «Белоснежка и семь гномов»
Домик гномов из мультфильма «Белоснежка и семь гномов»

Նույնիսկ Սպիտակաձյունիկին ապաստանած թզուկների տնակը, պարզվում է, իրականում գոյություն ունի։ Հենց նույնպիսի քոթեջ կարելի է գտնել Լոս Անջելեսի Լոս Ֆելիս շրջանում, այնպես որ, կարելի է վստահորեն ասել, որ մուլտհերոսների անշարժ գույքը էլիտար է։

Էլզայի դղյակը  «Սառցե սիրտը» մուլտֆիլմից

Замок Эльзы из мультфильма «Холодное сердце»
Замок Эльзы из мультфильма "Холодное сердце"

2013 թվականի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հերսուհի Էլզան ունի շրջապատում ամեն ինչ սառույցի վերածելու կախարդական հատկություն։ Հետևաբար, դղյակը ևս, որտեղ ապրում է աղջիկը, ամբողջովին սառույցից է։ Իր դղյակի բազմաթիվ սենյակների ձևավորման գաղափարը Էլզան վերցրել է կանադական Գվեբեկ քաղաքում գտնվող դե Գլեյս սառցե հյուրանոցից։

«Մուլան» մուլտֆիլմի գործողությունների վայրը

Место действия мультфильма «Мулан»
Место действия мультфильма «Мулан»

Դժվար չէ գուշակել, որ  «Մուլան» մուլտֆիլմի համար չինական մայրաքաղաքը  Disney-ի մուլտիպլիկատորները վերցրել են իրական Պեկինից։ Նույն ճարտարապետությունը, նույն շենքերն ու հրապարակները․ պակասում է միայն կոմունիստական կարգախոսերն ու առաջնորդի լուսանկարը։

 

You might also like