10 վայր, որտեղ կարելի է դեմառդեմ հանդիպել կենդանիներին

Դուք իհարկե կարող եք այցելել Դուբայի հայտնի ակվարիում կամ մեր փոքրիկ եղբայրներին հանդիպել Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Բայց ոչինչ չի համեմատվի այն րոպեների հետ, երբ մենք հանդիպում ենք կենդանիներին իրենց բնական միջավայրում:

Թափառել խոզերի հետ Բահամներում

Խոզերը դեռևս թռչել չեն կարողանում, բայց լողալ նրանք արդեն սովորել են: Եվ դրա վառ օրինակ են ջրլող խոզուկները, որոնք ապրում են Բահամյան կղզիների խոզերի Սաու կղզում: Թե ինչպես են խոզերը հաստատվել այստեղ՝ հայտնի չէ: Բայց վարկածներից մեկի համաձայն՝ նրանք ափ են դուրս եկել նավի խորտակումից հետո: Այնպես որ, եթե դուք դեմ չեք  «խոզավարի» ոճի հանգստին, ապա հրավիրում ենք ձեզ Բահամներ:

Չարաճճիություններ նապաստակների հետ Ճապոնիայում

Նապաստակների պտղաբերության մասին կարելի է դատել հետևյալ պատմությունից: 1970-ական թվականների սկզբին ճապոնացի դպրոցականները ընտրել են լիովին անբնակ կղզի, որպեսզի այնտեղ ազատ  թողնեն 8 նապաստակների: Այդ ժամանակից ի վեր Օկունոսիմա կղզին պարզապես լեփ լեցուն է ականջավոր այս հմայքներով: Ճագարները բոլորովին չեն վախենում մարդկանցից և պատրաստ են նրանց հետ շփվել գազարի դիմաց:

57877Լողալ կետային շնաձկների հետ Մեքսիկայում

 

Իսլա Մուխերեսը, որը գտնվում է Յուկատան թերակղզում, տուն է հանդիսանում մոլորակի խոշորագույն կետային շնաձկների համար: Բարեբախտաբար, այս հսկաները, որոնք կարող են ունենալ 12 մետր երկարություն և կշռել  15 տոննա, զրկված են գիշատիչների ամենագլխավոր զենքերից՝ ատամներից: Հենց այդ պատճառով են զբոսաշրջիկները ձգտում հայտնվել Իսլա Մուխերեսում, որպեսզի լողան այս բարեհոգի  «ստորջրյա երկնաքերերի» հետ:

Զբոսնել ծովառյուծների հետ 

Երբ ձեր լաստանավով վերադառնաք Ալկատրասայից, ուղևորվեք Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ  №39 Պիրս և հետևեք West Marina K-Dock ուղղությանը, կենտրոնացեք հաչող ձայների վրա: Այստեղ դուք կգտնեք արևի տակ տաքացող, լողացող և պարզապես բամբասող  հարյուրավոր կալիֆորնիական ծովառյուծների: Եթե դուք չեք պատրաստվում գնալ Կալիֆորնիա մոտակա ժամանակներս, ապա հետևեք կենդանիներին  Sea Lion Web Cam-ի միջոցով:

Լողալ մեդուզաների հետ Պալաույում 

Այն ամենը, ինչ ձեզ պետք է Էիլ Մալկ կղզում, ստորջրյա լողի համար նախատեսված խողովակն է: Այստեղի մեզուզաների լիճը մեկուսացած է օվկիանոսից, այդ պատճառով տեղի դոնդողանման բնակիչները (ոսկե և լուսնային մեդուզաները) ամբողջովին զրկված են խայթելու հնարավորությունից: Գիտնականների հաշվարկով՝ լճում ապրում է շուրջ 2 միլիոն մեդուզա, որոնք կեսգիշերից մինչև 14:00-ն իրականացնում են հրաշալի ուղղահայաց շարժումներ, որոնք անընդհատ կրկնվում են:

Կռկռալ գորտերի հետ Պուերտո Ռիկոյում

Պուերտո Ռիկո այցելող բնության սիրահարների շրջանում ամենահայտնի վայրերից մեկը հանդիսանում է ազգային բիոսֆերային Էլ Յունկե արգելանոցը, որը տեղաբնակները կնքել են «Անձրևի անտառ» անունով: Շրջակայքը լցված է քնքուշ գորտերի  «շշուկներով», որոնք, չնայած իրենց փոքրիկ չափսերին, կարող են խլացնել իրենց սուր կռկռոցով:

Արևայրուք ընդունել կովերի հետ Հնդկաստանում

Հինդուական մշակույթում կովերը շատ կարևոր անդամներ են: Այն փաստը, որ հնդկական կովերը սուրբ են, նրանց հնարավորություն է տալիս ազատ շրջել ամբողջ երկրով: Իսկ Գոայում նրանց նույնիսկ կարելի է հանդիպել լողափին հանգստացողների մեջ: Նրանք զվարճանում են, լուսանկարվում, երբեք չեն հրաժարվում հյուրասիրությունից, իսկ եթե պետք է, ապա կարող են նաև ցույցեր կազմակերպել տավարի մսով պատրաստված ուտեստների դեմ: Գոայում կովերին վերաբերվեք համապատասխան ձևով:

Բացականչել պինգվինների հետ Արգենտինայում

Արգենտինայի Կրակե Հողի վրա է գտնվում պինգվինների գաղութը, որը փաղաքշաբար անվանում են Պինգվին սիթի: Այստեղ դուք կարող եք հանդիպել պինգվինների երկու տեսակի՝ Մագելանյան և Գենտու: Պատվիրելով տեղի նավակային տուրերից մեկը՝ կարող եք հետևել այս զվարճալի կենդանիների բույներին, իսկ եթե պինգվինները տրամադրություն ունենան, ապա անգամ կարող եք դուրս գալ նավակի մեջից և զբոսնել լողափով իրական միասեր զույգերի միջով:

Խառնվել կենգուրուների խմբին Ավստրալիայում 

Հարավային Ավստրալիան կարող է հպարտանալ Երկրի ամենահմայիչ պարկավորներով: Նրանց մեծամասնությունը բնակվում են Կենգուրուների կղզում, որը մեկուսացված է եղել երկրի մայրցամաքային մասից և երկար ժամանակ այցելությունների համար փակ է եղել: Պարկավոր թռչկոտողները միակ տեսարժան երևույթները չեն  այստեղ: Դուք հնարավորություն կունենաք կերակրել հավալուսններին,  գրկախառնվել կոալաների հետ և վերցնել բադակտուցների ձվերը:

Սուզվել ֆիտոպլանկտոնների շրջապատում Մալդիվներում

Մալդիվների մի քանի կղզիներ առաջարկում են տեսարան, որ չի կարելի բաց թողել: Երբ օրը մթնում է, ջուրը լուսավորվում է միլիոնավոր կենդանիներով, որոնք կոչվում են pyrodinium bahamense: Երբ ֆիտոպլանկտոնը ջրի ալիքը բերում է ափ, այն սկսում է արտադրել դրամատիկ կապույտ լույս, որն էլ վկայում է դինոֆլագելյատների գրգռվածությունը: Եվս մեկ գեղեցկության բարդ անվանում:

You might also like