10 վայր, որտեղ իրականանում են երազանքները (Մաս 2)

Շփել, կանգնել, համբուրել կամ չոքեչոք գնալ. երջանկանալու համար երբեմն ստիպված ենք լինում անել բավականին տարօրինակ բաներ: Սակայն, ամենակարևորը՝ սրբագործության համար հարմար տեղ գտնելն է: Redigo-ն ներկայացրել է տասը վայր աշխարհում, որտեղ իրականանում են երազանքները: Առաջին հինգ վայրին առաջարկում ենք ծանոթանալ մեր նյութի առաջին մասում։

1. Պատկերասրահ Վիտորիո Էմանուել II, Իտալիա

mosaic bull

«Միլաննի հյուրասենյակ», ինչպես անվանում են ապակե տանիքով և հսկա 47-մետրանոց գմբեթով աշխարհի հնագույն անցուղին, գալիս են ոչ միայն գնումներ կատարելու։ Այստեղ կարելի է գտնել հարմար վերնաշապիկ և․․․իսկական երջանկություն։ Ամեն ինչ սկսվել է պատկերասրահի ճարտարապետ Ջուզեֆֆե Մենգոնիի մահից։ Ընկնելով շինարարական փայտամածից՝ նա մահացել է հենց ապագա առևտրային անցուղում։ Ողբերգության վայրում որոշում է կայացվել տեղադրել ցլով խճանկար։ Քաղաքային լեգենդը ասում է, որ ցանկության իրականացման համար պետք է  կանգնել կենդանու վրա և կրունկի վրա պտտվել քո առանցքի շուրջ։

2. Սյույումբիկե աշտարակ, Ռուսաստան

Tower Syuyumbike

Սյույումբիկեն, որն անվանում են Պիզայի աշտարակի քույրը, պարուրված է  բազմաթիվ լեգենդներով։ Եթե հավատանք դրանցից մեկին, ապա շենքը կանգնեցրել է Սյույումբիկե թագուհին՝ ի հիշատակ իր մահացած ամուսնու։ Մեկ այլ լեգենդի համաձայն՝ այն հայտնվել է Իվան Ահեղի նախաձեռնությամբ  1552 թվականին Կազանի գրավումից հետո։  Ռուսական ցարին այնքան է գրավել գեղեցկուհի Սյույումբիկեն, որ նա որոշել է ամուսնանալ նրա հետ։ Իվան Ահեղը խոստացել է հրդեհել Կազանը, եթե թագուհին մերժի իրեն։ Սյույումբիկեն համաձայնել է, սակայն որպես ամուսնական նվեր պահանջել է բարձր աշտարակ։ Երբ շենքը պատրաստ է եղել, հպարտ գեղեցկուհին ինքնասպան է եղել՝ ցած նետվելոց բարձր աշտարակից։ Սյույումբիկե մշտապես այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Հայտնի է, որ այստեղ կարելի է բարելավել անձնական կարգավիճակը․ դրա համար բավարար է մեջքով հպվել աշտարակին։ Թեև, շենքը կարող է օգնել նաև այլ հարցերում։ Դրա համար պետք է ցանկություն պահել և ճակատով հպվել աշտարակին։

3. Գեղեցիկ շատրվան, Գերմանիա

OLYMPUS DIGITAL CAMERA

Նյուրնբերգի ամենահայտնի շատրվանը պետք է տեղադրված լիներ Ֆրաուենկիրխե եկեղեցու գագաթին, բայց մեծ քաշի պատճառով այն թողել են Գլխավոր շուկայական հրապարակի եզրին։ Այն զարդարում են  46 քարե արձանները չորս հարկերով, և յուրաքանչյուր «հարկ» ունի իր յուրահատուկ գաղափարը։ Թեև, այս վայրի հայտնիությունը բացատրվում է ոչ միայն ճարտարապետական կոմպոզիցիայի բարդությամբ։ Շատրվանի մի մասում կարելի է տեսնել օղակ, որը ամրացված է վանդակին առանց որևէ կարի և միացման տեղի։ Եթե հպվել օղակին, ապա կիրականա ամենանվիրական երազանքը։ Այստեղ հատկապես շատ են այցելում չբեր կանայք։ Հայտնի է, որ օղակը հատկապես իրականացնում է ընտանիքի համալրման մասին ցանկությունները։

4. Միզող տղան, Բելգիա

Manneken Pis

«Միզող տղան» քաղաքում պատահաբար չի հայտնվել։ Լեգենդի համաձայն՝ հենց այդ կերպ է երեխան փրկել քաղաքը հրդեհից։ Մեկ այլ պատմություն պատմում է հոր մասին, ով կորցրել է իր որդուն։ Երկար որոնումներից հետո նա գտել է տղային միզելիս հենց այն նույն վայրում, որտեղ գտնվում է շատրվանը։ Իսկ երրորդ վարկածով՝ փերին, բռնացնելով տղային կարիքները հոգալուց, բարկացել է և վերածել տղային քարի։ Բրյուսելցիները պարզապես պաշտում են իրենց  Maneken Pis-ին․ հայտնի է, որ տղան 1000-ից ավել հագուստ ունի։ Բացի այդ, միզող տղան կարողանում է երազանքներ իրականացնել։ Դրա համար պետք է երազանք պահել, ինչ-որ կերպ անցնել ցանկապատը և հպվել արձանին։

5. Լացի պատ, Իսրայել

Western Wall

Ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր ուխտավորներ, որպեսզի խնդրեն նախկին հզոր Իսրայելի վերածնունդը և շատ այլ բաներ։ Խնդրանքները կարելի է ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ՝ գրավոր կերպով։ Գրությունները կարելի է տեղադրել հին քարերի արանքում։ Ամսեկան մեկ անգամ հարյուր հազարավոր մարդկային խնդրանքներ հատուկ տարրաներով ուղարկվում են Ձիթենյաց լեռան հատուկ  «գերեզմանոց»։ Ասում են, որ գրություններում առկա երազանքները անպայման իրականանում են։ Բայց դրա համար պետք է պատից հեռանալ դեմքով դեպի այն․ այդիսին է դարերով եկած կարգը։

You might also like