10 վայր, որտեղ իրականանում են երազանքները (Մաս 1)

Շփել, կանգնել, համբուրել կամ չոքեչոք գնալ. երջանկանալու համար երբեմն ստիպված ենք լինում անել բավականին տարօրինակ բաներ: Սակայն, ամենակարևորը՝ սրբագործության համար հարմար տեղ գտնելն է: Redigo-ն ներկայացրել է տասը վայր աշխարհում, որտեղ իրականանում են երազանքները:

1. Բլարնի ամրոց, Իռլանդիա

Blarney Castle

Իռլանդիայի ամենահայտնի ամրոցը երաշխավորում է անգլերենի ուսուցման էքսպրես կուրս: Լեզուն սովորելու համար բավական է համբուրել «Ճարտասանության քարը», որը տեղադրած է Բլարնիի պատերից մեկում: Նախկինում կարծիք կար, որ այս քարը կարող է օժտել հռետորական տաղանդով, բայց այժմ լեգենդը հարմարացվել է ժամանակակից իրողություններին: Այժմ քարի համբույրը երաշխավորում է  upper intermediate:

Իհարկե, այդ ամենը հեշտ չի տրվում. քարը գտնվում է մի քանի տասնյակ մետր բարձրության վրա: Պետք է բարձրանալ պատի վրա, այնուհետև՝ պառկել մեջքի վրա, թեքվել և համբուրել սալաքարը:

2. Չիչեն Իտցա, Մեքսիկա

chichen-itza

Մայաների հնագույն քաղաքի ավերակները Յուկատանի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է: Ամեն տարի այստեղ են գալիս հարյուրավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն լեգենդար մահվան փոսը, որը օգտագործել են զոհաբերությունների համար, մարտիկների տաճարը, բաղնիքների ավերակները և գլխավորը՝Կուկուլկան բուրգը: Կուկուլկանը և Էլ Կաստիլոն համարվում է սուրբ քաղաքի կենտրոնը: Մայաները  կարծում էին, որ բուրգի գագաթին ապրում է կախարդական կեցալ թռչունը: Նախկինում դա կարելի էր ինքնուրույն ճշտել. զբոսաշրջիկներին թույլատրում էին բարձրանալ Կուկուլկանի վրա:  Սակայն այն բանից հետո, երբ Էլ Կաստիլոյից ընկավ մի  80-ամյա զբոսաշրջուհի, մնում է հավատալ մայաների խոսքին: Սակայն կարելի է կանգնել բուրգի կողքին և ծափահարել: Եթե հանկարծ լսեք տարօրինակ ձայներ, որոնք նման կլինեն կեցալի ծլվլոցի, պետք է արագ երազանք պահել:

3. Մենաստան Մոնսերատ, Իսպանիա

Montserrat Monastery

Մենաստանի գլխավոր տաճար, որը հիմնադրվել է դեռևս 1025 թվականին, գալիս են զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Նրանք գալիս են, որպեսզի լսեն տղաների հայտնի երգչախմբին, ովքեր ամեն օր կատարում են Մարիամ Աստվածածնի հիմնը, ինչպես նաև՝ խոնարել Մոնսերատ Տիրամոր հայտնի հուշարձանի առջև: Քանդակը պատրաստված է սև բարդուց, ինչի համար էլ տեղաբնակները այն քնքշորեն անվանում են  «Թխամաշկ»: Եթե հավատալ լեգենդներին, ապա արձանը քանդակել է հենց Սուրբ Լուկան: .

Արձանը կարող է կատարել ձեր ցանկացած ցանկություն: Դրա համար պետք է հպվել նրան և մտքում ձևակերպել ցանկությունը: Եթե ձեր երազանքը կատարվի, անպայման վերադարձեք մենաստան և շնորհակալություն հայտնեք նրան: Մենաստանում նույնիսկ սենյակ-թանգարան կա՝ լի նյութական «շնորհակալություններով»: Ցուցանմուշների  թվում են ձեռնահենակներ, լսողության սարքեր և նույնիսկ հարսանեկան զգեստ:

4. Դալադա Մալիգավա, Շրի Լանկա

Dalada Maligawa

Մասունքը, որը պահվում է Դալադա Մալիգավայում, ամենակարևորն է Շրի Լանկայի տարածքում: Չէ որ այս տաճարում է գտնվում Բուդդայի ատամը՝ հոգևոր ուսուցչի միակ նյութական մասը: Լեգենդի համաձայն՝ այն հուղարկավորման խարույկից հանել է Բուդդայի աշակերտներից մեկը, իսկ 311  թվականի մասունքը գաղտնի դուրս է հանվել այդ ժամանակ անհանգիստ Հնդկաստանից արքահադստեր վարսերի մեջ պահված: Ստոմատոլոգիական մասունքը կարելի է տեսնել տարին մեկ անգամ Էլասա Պերահերա փառատոնի ժամանակ: Իսկ մյուս օրերին կարելի է այցելել տաճար, որտեղ ատամը պահվում է հատուկ սենյակում, որն ունի փոքրիկ պատուհան: Այստեղ պետք է խորանում ծաղիկներ դնել, երազանք պահել և ձեռքերը իրար միացնել կրծքի տակ: Այս պարզ արարողությունից հետո ձեր երազանքը կկատարվի:

5. Ուոլ սթրիթի ցուլը. ԱՄՆ 

 Bull on Wall Street

Բրոդվեյի և Սթեյթ սթրիթի խաչմերուկում կարելի է ռեսնել հսկա բրոնզե ցլի: Արձանը այստեղ հայտնվել է  1980-ական թվականների վերջին տնտեսական ճգնաժամի ժամանակ:  Այն մարմնավորում է բորսաների կայուն խաղացողներին և հանդիսանում կապիտալիզմի խորհրդանիշը: Ցուլը անմիջապես հայտնի դարձավ: Նրան հաճախ այցելում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև՝ տեղաբնակները: Կարծիք կա, որ այն հաջողություն է բերում ֆինանսական հարցերում, եթե հպվեք նրա կոտոշներին:

Շարունակելի…

You might also like