10 վայր երկրի վրա, որոնց իրական լինելուն դժվար է հավատալ (Մաս 1)

Նայելով այս լուսանկարներին՝ դժվար է հավատալ, որ այս վայրերը իսկապես գոյություն ունեն մեր մոլորակում։ Բայց դա իսկապես այդպես է։ Առանց ֆոտոշոփի օգնության բնությունը ստեղծում է իրենց գեղեցկությամբ զարմանք առաջացնող արարումներ, որոնք ստիպում են մարդուն կրկին սիրահարվել իր մոլորակին։ Ձեզ ենք ներկայացնում  10 ամենայուրօրինակ և գեղատեսիլ վայրերը, որոնք գտնվում են Երկրի տարբեր անկյուններում։

Չժանյե Դանսյա գեոպարկ, Չինաստան

Geopark Zhangye DANSYA

Չինական Չժանյե Դանսյա գեոպարկում գտնվող այս ժայռերի անսովոր գույները բնավ ռետուշերների ձեռքի աշխատանքը չեն։ Վառ, բազմագույն գծերը հանքային ժայռերի շերտեր են, որոնք ձևավորվել են այստեղ հազարավոր տարիների ընթացքում։ Մինչև վեիջին ժամանակները տեղական իշխանությունները մեծ նշանակություն չէին տալիս բնության այս յուրօրինակ ստեղծագործությանը, բայց այն բանից հետո, երբ  Չժանյե Դանսյան ճանաչվեց աշխարհի ամենագեղատեսիլ բնապատկերներից մեկը, սկսեցին ակտիվորեն բարեկարգել ենթակառուցվածքները։

Սալար դե Ույունի, Բոլիվիա

Salar de Uyuni, Bolivia

Ցանկանո՞ւմ եք շրջել ամպերի վրայով։ Մեկնեք Բոլիվիայում գտնվող չորացած աղի Ույունի լիճը։ Կոշտացած աղի հաստ շերտը կատարյալ հարթ մակերեսով սփռված է 10 588 քառակուսի կիլոմետր տարածքում։ Երբ Բոլիվիայում սկսվում է անձրևների սեզոնը, Ույունին ծածկվում է ջրի բարակ շերտով, ինչի շնորհիվ էլ հենց ստեղծվում է այդ զարմանահրաշ տեսարանը․ արտացոլվելով լճի մակերևույթին՝ երկինքը կարծես խառնվում է երկրին։ Հենց այդ շրջանում Բոլիվիա են այցելում մեծ թվով զբոսաշրջիկներ։

Սառցե քարանձավ Սկաֆտաֆետլ պարկում, Իսլանդիա

ICE CAVE IN THE PARK Skaftafell, Iceland

Սա բնավ դեկորացի չէ ֆանտաստիկ ֆիլմի նկարահանման հրապարակից, այլ՝ անձրևի, ցածր ջերմաստիճանի և քամու աշխատանքի արդյունք։ Իսլանդիայի Սկաֆտաֆետլ պարկում ձևավորված սառցե քարանձավները անհավանական փխրուն են և ամեն րոպե կարող են փլուզվել։ Այնպես որ, նրանց, ովքեր ցանկանում են տեսնել դրանք սեփական աչքերով, խորհուրդ է տրվում շտապել։

Հինգ ծաղիկների լիճ, Չինաստան

FIVE FLOWERS LAKE, CHINA

Հինգ ծաղիկների լիճը չինական Ցզյուչժայգոու Ազգային պարկի տարածքում գործող բազմաթիվ ջրամբարներից մեկն է։ Ամեն տարի այստեղ այցելում են հազարավոր զբոսաշրջիկներ, ովքեր ցանկանում են հիանալ բնության գեղեցիկ ստեղծագործությամբ․ լճի խորությունը ընդամենը հինգ մետր է, իսկ նրա հատակին աճում են ծառեր։ Հինգ ծաղիկների լիճը հատկապես գեղեցիկ է դառնում աշնանը, երբ նրան շրջապատող բնությունը դեղնում է և գեղեցիկ կոնտրաստ ստեղծում փիրուզագույն ջրերի հետ։

Դարվազի խառարան, Թուրքմենիստան

Door to Hell

Հավատում եք դուք դժոխքի գոյությանը, թե ոչ, բայց Թուրքմենիստանի Դարվազի խառնարանը ցույց  է տալիս, թե ինչպիսին կարող է լինել նրա դարպասները։ Հենց այդպես՝ Դժոխքի դարպասներ են այս վայրը անվանում  զբոսաշրջիկները։ Զարմանալի է, բայց դրա ստեղծման գործում  խառնվել է մարդու ձեռքը։ 1970-ական թվականներին խորհրդային գիտնականները հայտնաբերել են ստորգետնյա քարանձավ՝ լի գազով։ Վնասը կանխելու համար, որը կարող էր հասցնել գազը մարդկանց, ովքեր բնակվում էին քարանձավի մոտ գտնվող գյուղերում, նրանք որոշեցին այրել այն։ Ըստ երկրաբանների հաշվարկների՝ գազը պետք է ամբողջությամբ այրվեր մի քանի օրում, սակայն նրանց կանխատեսումները չարդարացան։ Ահա, արդեն եռեսուն տարուց ավել օր ու գիշեր գազը այրվում է՝ քարանձավի վրա գրավելով հետազոտողների և հետաքրքրասեր ճանապարհորդների ուշադրությունը։

Շարունակելի․․․

You might also like