10 օրիգինալ տարբերակ մեղրամիսը պլանավորող զբոսաշրջիկների համար

Բոլոր սիրահարները արժանի են այնպիսի մեղրամսի, որի մասին կհիշեն ողջ կյանքում։ LonelyPlanet զբոսաշրջային պորտալը առաջարկում է բոլոր նորապսակներին օրիգինալ գաղափարներ իրենց համատեղ հանգստի պլանավորման համար։
Honeymoon-Registry-Beach-Kiss-Honeymoon-Pixie
Ստորև ներկայացված են հանգստի 10 տարբերակ, որոնք տարբերվում են ստանդարտ  տուրիստական ուղղություններից  և «ամեն ինչ ներառյալ» համակարգով հյուրանոցներից։
1. Ռոմանտիկ երեկո գերմանական լողափնյա երկտեղանոց բազկաթոռին (Strandkorb) Հիդդենզե կղզու ափին (Գերմանիա);
2. Գիշերներ՝ անցկացրած Վերմոնտում Շելբյորն լճի ափին (ԱՄՆ);
3. Հանգիստ Պամալիկան հեռավոր կղզու մասնավոր լողափում (Ֆիլիպիններ);
4. Գորիլաներ տեսնելու հնարավորությամբ սաֆարի Բվինդի ազգային պարկում (Ուգանդա);
5. Գինու համտեսում՝ գեղեցիկ բնապատկերների տեսարանով Կաֆայատե նահանգում (Արգենտինա);
6. Կատարյալ ձմեռային հանգիստ՝ ալպիական գյուղերով զբոսանքով, և երեկոյան ֆոնդյու Բատտմերալպ քաղաքում (Շվեյցարիա);
7. Արևածագի դիմավորումը Խան Խենտի ազգային պարկում (Մոնղոլիա);
8. Փոքրիկ նավով կռուիզ Ալյասկայի ափով;
9. Ճանապարհորդություն Նամիբիայում ռետրո գնացքով;
10. Դայվինգ Ամբերգրիս Քեյ կղզու ափին (Բելիզ)։
10 original options for tourists planning a honeymoon
You might also like