Հյուրանոցային համարից իրերի և աքսեսուարների պարբերաբար գողությունները այլև չեն զարմացնում հյուրանոցային անձնակազմին: American Hotel & Lodging Association ամերիկյան ընկերության տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում հյուրանոցային գողությունների ամենամյա վնասի չափը կազմում է շուրջ 128 միլիոն դոլար: Սակայն գողացված շամպունները, բարձերը և լամպերը հնարավոր չէ համեմատել Telegraph.co.uk-ի կազմած ցանկի իրերի հետ: Ստորև ներկայացված են 10 գողացված իրեր, որոնք հիշվել են հյուրանոցային աշխատակիցների կողմից ամբողջ աշխարհից.
1. Էնդի Ուորհոլի $300,000 դոլար արժողությամբ նկարը;
2. Կոնկորդ գերձայնային օդանավի մոդելը;
3. Երկաթե զրահ;
4. Նախասրահի ռոյալը;
5. Ցնցուղ, հիդրոմերսող լոգախցիկից մասեր, ծորակներ, լվացարան և սանտեխնիկայի այլ իրեր;
6. Վայրի վարազի խրթվիլակ;
7. Մինի բար և բազմոց;
8. Մարմարե բուխարի;
9. Միջնադարյան սուր;
10. Հյուրանոցի աշխատակիցներից մեկի շունը: