50 մետր բարձրություն ունեցող Dan Bristy ժայռը Իռլանդիայի ատլանտյան ափից 80 մետր հեռավորության վրա է գտնվում:
Այս ժայռը մեծ ճանաչում ունի հատկապես թռչնագետների կողմից, քանի որ այստեղ ամեն տարի բույն են դնում միլիոնավոր թռչուններ:
Ժայռ Առագաստ. տեղակայված է Սև ծովի ափին` Գելենջիկից 17 կմ հարավ-արևելք: Ժայռը ձգվում է ծովի ափին ուղղահայաց դիրքով: Ժայռի բարձրությունը 30 մետր է, լայնությունը` 25 մետր: Առագաստ ժայռը համարվում է ավազաքարային ջրամբարի մնացորդ, որն էլ նախկինում համարվել է ափի մի մասնիկը, իսկ ափից առանձնացել է շնորհիվ իր ուժի:
Ժայռի ներքևում կլոր անցք է երևում: Զբոսաշրջության ուղեգրերում գրվում է, որ այդ անցքը դարակեսին առաջացել է լեռնային հրետանու հարվածներից: Դա այնքան էլ այդպես չէ: Սևծովյա ափամերձ տարածքները հետազոտող Ս. Վասյուկովը զննելով ժայռը` 1903 թվականին գրել է, որ ժայռի վրա կրակել են ծովայինները, թողնելով 4 շարք գնդացիր, սակայն պատը մնացել է անսասան, չնայած նկատելի են հետքեր պատի վրա:
Ժայռ Ծերուկ Խոյ Շոտլանդիայում: Բարձրությունը 137 մետր է: Ժայռը կազմված է կարմիր ավազաքարից և կանգնած է բազալտե հիմքի վրա: Գտնվում է Խոյ կղզու ափին, Օրկնեյսկյան կղզիներ: ժայռը 400 տարեկան է:
Risin og Kellingin ժայռերը Ֆարերյան կղզիներում: Անվանումը թարգմանվում է ինչպես «հսկա» և «կախարդ»: «Հսկան» բարձրությամբ 71 մետր է, ընդամենը 2 մետրով է բարձր «Կախարդից»:
Էկվադորի Kicker ժայռը, որի այլ անվանումը Քնած առյուծ է: Բարձրությունը 152 մետր է: Ժայռը ձևավորվել է ստորջրյա հրաբխային ժայթքումից, ժայռի վրա բնադրում են թռչունների հսկայական երամներ:
Կո Տապու ժայռը Թայլանդում: Կրաքարային ժայռը 20 մետր բարձրություն ունի և կղզուց 40 մետր հեռու է գտնվում:
Ժայռը ունի 4 մետր տրամագիծ ջրի վրա և 8 մետր բարձրություն: Ինչպես պնդում են գիտնականները` այդ ստորջրյա ժայռը ձևավորվել է օվկիանոսի մակարդակի նվազումից: