Աշխարհի 10 ամենառոմանտիկ վայրերը. «Ես սիրում եմ քեզ» պատ, Ֆրանսիա

Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:

I Love You wall

«Ես սիրում եմ քեզ» պատ, Ֆրանսիա

Այս անսովոր պատը գտնվում է փարիզյան լեռնային թաղամասերից մեկում՝ Մոնմարտրեի Ժան Ռիստուս պուրակում: Այն  511 սալիկներից բաղկացած վահանակ է, որի վրա «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը գրված է աշխարհի 311՝ գրեթե բոլոր  լեզուներով, ներառյալ՝ խուլ ու համրերի լեզուն: Սիրո այս հուշարձանը կառուցվել է  2000 թվականին, իսկ գաղափարի հեղինակը զվարճալի հոբբիի սիրահար  ֆրանսիացի  շանսոն Ֆրեդերիկ Բարոնն է: Ճանապարհորդելով տարբեր երկրներով՝ նա հավաքել է «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը. խնդրել է տեղաբնակներին գրել այդ արտահայտությունը իր հուշատետրի մեջ: Չնայած նրան, որ հուշարձանը բավականին երիտասարդ է, այն արդեն դարձել է ուղենիշ ամբողջ Ֆրանսիայի համար, որտեղ սերը մշտապես համարվել է կայուն և մեծագույն արժեք: Թաղամասը, որտեղ գտնվում է պատը, եղել և մնում է ֆրանսիական բոհեմի կենտրոններից մեկը:

I Love You wall

You might also like