Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Վերդոն կիրճ, Ֆրանսիա
Ֆրանսիայի ամենագեղեցիկ վայրերից մեկը, իրավմամբ, համարվում է Վերդոն կիրճը, որը գտնվում է Պրովանսից ոչ շատ հեռու: Դեպի կտրուկ, սպիտակ լանջերը բացվող տեսարանը, որոնք ծածկված են փարթամ կանաչ բուսականությամբ, որոնց միջով էլ մեծ տարափով հոսում է Վերդոն գետի երկնագույն ջրերը, ցնցում է երևակայությունը: Այն ոչ միայն Ֆրանսիայի ամենագեղեցիկ, այլև ամենաերկար և խորը կիրճերից մեկն է: կարելի է զբոսանել բազմաթիվ հետիոտնային ճեմուղիներով, որոնք տանում են դեպի ժայռի գագաթը, որտեղից էլ բացվում են ամենագեղեցիկ տեսարանները: Կարելի է զբաղվել նաև ալպինիզմով, որը շատ տարածված է այս վայրերում: Հետաքրքիր է, որ ներկայիս Պրովանսը, որը երբևէ եղել է ծով, որը խիտ բնակեցված է եղել ծովային օրգանիզմներով, ժամանակի ընթացքում վերածվել է կրաքարի: Վերդոն գետը, քայքայելով ժայռը, ձևավորել է կիրճը: