Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Սկայ կղզի, Շոտլանդիա
Շոտլանդական ռոմանտիկան քամոտ և սառնոտ է՝ հագեցած հնագույն լեգենդների ոգով և հեռավոր ափերի ալիքներից եկող երաժշտությամբ: Կանաչ խոտածածկույթով ծածկված բարձր, ժայռոտ ափերին հսկայական քարերի արանքից ծովային քամին շշնջում է ասպետների մասին առասպելներ, որոնք մարտի են բռնվել վիշապների հետ, հիասքանչ արքայադստրերի և նրանց գրավելու հետաքրքիր շարժառիթների մասին: Շոտլանդական ափերի մոտ գտնվող հնագույն մոխրագույն ամրոցները ձեր առջև կբացեն դարերի գաղտնիքները և ձեզ կթողնեն կախարդական հեքիաթային աշխարհ: Այստեղ է գտնվում Neit Point փարոսը, որը անվանում են փարոս երկրի ծայրին: Տեղի բնակիչների խոսքերով՝ փարոսի կողքին պահած երազանքը տեղում իրականանում է, այդ պատճառով բաց չթողեք նման հնարավորությունը: Իսկ եթե շատ կսառեք սառը ափերի մոտ, ապա մոտակա պանդոկում ձեզ հեշտությամբ կտաքացնի մեկ չափաբաժին իսկական շոտլանդական վիսկին: