Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Պոզիտանո, Իտալիա
Այս փոքրիկ քաղաքը կարծես միջերկրածովյան ռոմանտիկայի սիրահարների համար ստեղծված լինի: Պոզիտանոն գտնվում է լեռնաշղթայի և Տիրենյան ծովի ափի միջև: Ծիածանի բոլոր գույները կրող տնակները լեռան վրա դասավորված են կողք-կողքի՝ ստեղծելով հիանալի պանորամա: Զարմանալի չէ, որ շատ գրողներ, նկարիչներ և արվեստի այլ գործիչներ միշտ գալիս են Պոզիտանո: Այս վայրը հարուստ պատմություն ունի, որի արմատները ձգվում են դեպի Հռոմեական կայսրության ժամանակաշրջան, իսկ անվանումը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել է ոչ այլ ոք, քան Պոսեյդոնը: Այստեղ դուք միշտ կգտնեք հանգստություն, ռոմանտիկա, մեղմ ծով և իտալական հին քաղաքի ոգի: