Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Համբույրների կամուրջ, Սանկտ Պետերբուրգ
Բոլորն էլ գիտեն, որ Սանկտ Պետերբուրգը կամուրջների քաղաք է: Բայց դրանցից շատերի վրա, սնահավատության համաձայն, չարժե համբուրվել, նույնիսկ միմյանց ձեռք բռնել, քանի որ կամուրջները միմյանցից հեռանում են, այնպես որ՝ սերն էլ կարող է բաժանվել: Փոխարենը՝ խորհուրդ է տրվում դա անել Համբույրների կամուրջին: Հարսանիքի օրը կամ ուրիշ ցանկացած օր սիրահար զույգը կարող է գալ այստեղ, ի նշան սիրո և երջանկության համբուրվել և կամուրջին կողպեք ամրացնել, որոնց ծանրությունից արդեն իսկ ճկվել են թուջե վանդակաճաղերը: Սակայն մարդիկ սխալ են մեկնաբանում կամուրջի անվանումը. այն կոչվում է Պոցելուեվի կամուրջ՝ ի պատիվ վաճառական Պացելուեվի, ով մոտակա «Պացելույ» պանդոկի սեփականատերն էր: Սակայն համբույրի հանդեպ հավատը այնքան ամուր է ժողովրդի մեջ, որ նրա այդ անվանումը վաղուց արդեն դարձել է առաջնային: