Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Խատիկոյի հուշարձան, Ճապոնիա
Այս տխրահռչակ շան հուշարձանը իզուր չէ դարձել Տոկիոյի ամենասիրված հանդիպման վայրերից մեկը: Բանն այն է, որ հուշարձանը կանգնեցված է ոչ միայն կենդանու հիշատակին, այլև՝ նրա ֆանտաստիկ նվիրումին: Տիրոջ մահից տասը տարի անց հավատարիմ շունը ամեն օր եկել է այն վայրը, որտեղ դիմավորել է տիրոջը աշխատանքից հետո: Տոկիոյի բնակիչների համար Խատիկոյի արձանը հավերժական սիրո և հավատարմության իսկական խորհրդանիշ է: Նրանք հավատում են, որ իրենց սերն էլ կլինի այդքան երկար և ամուր, եթե հանդիպման վայր նշանակեն այդ հուշարձանը: Հարկ է նշել, որ այս պատմության հոլիվուդյան էկրանավորումից հետո Խատիկոյին սիրեցին ամբողջ աշխարհում. Դուք էլ երևի լսած կլինեք նրա մասին: