Աշխարհի 10 ամենառոմանտիկ վայրերը. Մեծ ջրանցք, Վենետիկ

Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:Venice

Մեծ ջրանցք, Վենետիկ

Հայտնի Տ-աձև ջրանցքը, թերևս, ամենառոմանտիկ վայրերից մեկն է աշխարհում: Հիանալի զբոսանքը բացօթյա նավակով, ջրային տաքսիով կամ գետային վապորետտո տրամվայով երկար կհիշվի:  Այդպիսի զբոսանքի համար ամենալավ ժամանակը մայրամուտի սկիզբն է, երբ արևի ճառագայթները լուսավորում են հնագույն շենքերի արանքներից և արտացոլվում ջրի ալիքների վրա: Մակույկավարի երեկոյան երաժշտությունը լսելով` դուք կմոռանաք ամեն ինչ` ընկղմվելով վենետիկյան անկրկնելի մթնոլորտում` իր շքեղ պալատներով, որտեղ  տեղի են ունեցել հիասքանչ պարահանդեսներ, անկրկնելի վենետիկյան դիմակահանդեսներ և խաղաղ ջրանցքներով` լուսավորված ջահերի լույսով:

Grand Canal

You might also like